Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 12:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Ոչնչացրե՛ք բարձր լեռների, բլուրների վրա ու սաղարթախիտ ծառերի տակ գտնվող բոլոր վայրերը, որտեղ մյուս ազգերը պաշտել են իրենց կուռքերին, և որոնց դուք պիտի տիրանաք։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Ամբողջովին կործանե՛ք այն բոլոր վայրերը, որտեղ այն ազգերը, որոնց դուք նվաճելու եք, պաշտել են իրենց աստվածներին բարձր լեռների, բլուրների և սաղարթախիտ ծառերի տակ։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 12:2
22 Խաչաձեւ Հղումներ  

Այլ նրանց հետ վարվե՛ք այսպես. կործանե՛ք նրանց բագինները, փշրե՛ք նրանց արձանները, ջարդե՛ք նրանց պաշտամունքային փայտե սյուները, կրակի՛ մատնեք նրանց կուռքերը։


Նա զոհեր էր մատուցում և խունկ ծխում բարձունքներում, բլուրների վրա ու անտառների ծառերի տակ։


Լեռների գագաթներին զոհ էին մատուցում և ողջակեզ էին անում բլուրների վրա, կաղնիների, կաղամախիների և սաղարթախիտ ծառերի տակ, քանզի հովանին հաճելի էր նրանց։ Դրա համար ձեր դուստրերը կպոռնկանան, և ձեր հարսները կշնանան։


Հովսիա արքայի օրոք Տերն ինձ ասաց. «Տեսա՞ր, թե ի՛նչ արեց Իսրայելի այդ բնակչությունը. միայնակ գնաց և այնտեղ՝ բոլոր բարձր լեռների վրա ու բոլոր սաղարթախիտ ծառերի տակ, պոռնկացավ։


Երուսաղեմի դիմաց՝ Մոսաթի լեռան աջ կողմում գտնվող պաշտամունքի վայրը, որ Սողոմոն արքան էր հաստատել ի պատիվ սիդովնացիների գարշելի Աստարտի, Մովաբի զազրելի Քամոսի և ամովնացիների գարշելի Մեղքոմի, արքան քարուքանդ արեց։


եթե այս երկրի բնակիչների հետ դաշինք չկնքեք, ոչ էլ՝ նրանց աստվածների հետ, չերկրպագեք նրանց, այլ խորտակե՛ք նրանց կուռքերը և կործանե՛ք նրանց զոհասեղանները”։ Բայց դուք իմ խոսքը չլսեցիք և այդ բանն արեցիք։


Երբ լույսը բացվեց, Բաղակը, իր հետ վերցնելով Բաղաամին, նրան հանեց Բահաղի բարձունքում և այնտեղից նրան ցույց տվեց ժողովրդի մի մասը։


Չերկրպագես նրանց աստվածներին, չպաշտես նրանց և չկատարես այն, ինչ նրանք են կատարում, այլ քարուքա՛նդ արա դրանք և փշրի՛ր նրանց արձանները։


Սակայն ժողովուրդը խունկ էր ծխում բարձունքների վրա, քանի որ մինչ այդ դեռ չէր շինվել Տիրոջ տունը։


Նրանք իրենց համար պաշտամունքային քարե և փայտե սյուներ շինեցին ամեն բարձր բլրի վրա և տերևաշատ ամեն ծառի տակ։


Երկրի բոլոր մարդիկ գնացին Բահաղի մեհյանը, կործանեցին այն, ջարդուփշուր արեցին նրա զոհասեղանները, նրա արձանները, Բահաղի քուրմ Մաթանին սպանեցին զոհասեղանի դիմաց։ Քահանան հսկիչ ոստիկաններ նշանակեց Տիրոջ տան վրա։


Իսկ եթե ասեք, թե՝ Տիրոջը՝ մեր Աստծուն ենք ապավինել, ապա մի՞թե դա նա չէ, որի պաշտամունքի բարձունքներն ու զոհասեղանները Եզեկիան քանդեց և Հուդայի երկրին ու Երուսաղեմին հրաման տվեց, որ միայն իր առջև գտնվող զոհասեղանին երկրպագություն մատուցեն։


Վաղուց խորտակեցիր քո լուծը, խզեցիր քո կապանքներն ու ասացիր. “Չեմ ծառայի, այլ կգնամ բոլոր բարձր բլուրների վրա և բոլոր ստվերախիտ ծառերի տակ և այնտեղ կզեխանամ պոռնկության մեջ”։


Բարձրացրո՛ւ աչքերդ, ուղիղ դեպի առա՛ջ նայիր և տե՛ս, թե քո ճանապարհներին ուր ասես պղծությամբ չթաթախվեցիր։ Ագռավի պես մենակ ու անօգնական՝ նստեցիր այդ ճանապարհներին և քո պոռնկություններով ու չարություններով երկիրը պղծեցիր։


Բայց դու գիտակցի՛ր քո անօրենությունները, որովհետև դու ամբարշտացար Տիրոջ՝ քո Աստծու դեմ և օտարների համար քո ճանապարհները տարածեցիր բոլոր սաղարթախիտ ծառերի տակ, իսկ իմ ձայնը չլսեցիր,- ասում է Տերը։-


մինչև այն ժամանակ, քանի դեռ նրանց որդիները կհիշեն իրենց զոհասեղանները և իրենց պաշտամունքային փայտե սյուները՝ վարսավոր ծառերի տակ, բարձր բլուրների


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ