Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 35:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երեմիան ողբեր ասաց Հովսիայի մասին, և բոլոր երգիչները՝ տղամարդ թե կին, Հովսիայի մասին ողբեր հորինեցին, որոնք հիշվում են մինչև այսօր։ Դրանք Իսրայելի մեջ կանոնական դարձան և ահա գրի են առնված ողբերի գրքում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երեմիան ողբ ասաց Հովսիայի մասին, և մինչև այսօր բոլոր երգիչներն ու երգչուհիները իրենց ողբերում հիշում են Հովսիային, և սովորություն դարձավ Իսրայելում։ Դրանք գրի են առնված ողբերի գրքում։ |
Արքան, Աբեններին ողբալով, ասում էր. «Մի՞թե Աբենները պիտի մեռներ այնպես, ինչպես անմիտն է մեռնում։
չհաշված նրանց ծառաներին, աղախիններին և նրանց կրտսերներին, որոնք յոթ հազար երեք հարյուր երեսունհինգ հոգի էին։ Նրանց սաղմոսասաց երգիչները՝ այր և կին, երկու հարյուր հոգի էին։
պիտի նայեն բարձունքներին և սարսափեն ճանապարհից։ Պիտի ծաղկի նշենին, մորեխը պիտի բազմանա, և փշոտ թուփը տարածվի, որովհետև մարդը գնաց իր հավիտենական տունը. հրապարակներում լացուկոծ անողնե՛րը պիտի շրջապատեն նրան,
Աստծու պատգամը՝ ուղղված Քեղկիայի որդի Երեմիային, որը Բենիամինի երկրում, Անաթովթում ապրող քահանաներից էր։
Լաց մի՛ եղեք մեռածի վրա, մի՛ ողբացեք նրան, այլ լալով լացեք նրա՛ վրա, ով կհեռանա և այլևս չի դառնա ու չի տեսնի իր ժողովրդի երկիրը։
Ե՛լ դեպի Լիբանան ու գուժի՛ր, ձայնդ արձակի՛ր դեպի Բասան, աղաղա՛կ բարձրացրու ծովի այն կողմը, որովհետև քո բոլոր հոմանիները միասին խորտակվեցին։
Տեր Քրիստոսը մեր անձի շունչն է. իրենց ապականությամբ նրանք պաշարեցին նրան, մինչդեռ մենք մտածում էինք, թե կնստենք նրա հովանու տակ և կապրենք հեթանոսների մեջ։
Ողբեր են սրանք, և ողբալու են նրան. ազգերի դուստրերն են ողբալու նրան, ողբալու են Եգիպտոսի ու նրա ամբողջ զորության վրա”»,- ասում է Տերը՝ Աստված։ Ողբ փարավոնի ու Եգիպտոսի վրա։
Դրա համար այսպես է ասում Տերը՝ Ամենակալ Աստված. «Բոլոր հրապարակներում՝ կոծ, և բոլոր ճանապարհներին վա՜յ, վա՜յ է ասվելու. մշակը կկանչվի սգի ու կոծի և ողբալացի.
Երբ լրացավ երկու ամիսը, վերադարձավ իր հոր մոտ, և հայրը կատարեց իր արած ուխտը. աղջիկը տղամարդ չէր ճանաչել։ Եվ Իսրայելի մեջ սովորություն դարձավ ողբալ Հեփթայեի աղջկան.
սահմանված օրերին, տարվա մեջ չորս օր, Իսրայելի աղջիկները հավաքվում էին՝ ողբալու գաղաադացի Հեփթայեի աղջկան։