Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 35:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

26 Հովսիայի գործերն ու նրա հավատարմությունը Տիրոջ օրենքում գրվածի համաձայն էին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

26 Հովսիայի պատմության մնացած մասը, այն բարեգործությունները, որ նա արեց Տիրոջ օրենքում գրվածի համաձայն,

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 35:26
5 Խաչաձեւ Հղումներ  

Եզեկիան այսպես արեց ամբողջ Հուդայում. նա արեց այն, ինչ բարի և ուղիղ էր Տիրոջ՝ իր Աստծու առաջ։


Եզեկիայի մնացած գործերը և նրա բարեպաշտությունը գրի են առնված Ամովսի որդի Եսայի մարգարեի մարգարեության մեջ և Հուդայի ու Իսրայելի թագավորների գրքում։


Երեմիան ողբեր ասաց Հովսիայի մասին, և բոլոր երգիչները՝ տղամարդ թե կին, Հովսիայի մասին ողբեր հորինեցին, որոնք հիշվում են մինչև այսօր։ Դրանք Իսրայելի մեջ կանոնական դարձան և ահա գրի են առնված ողբերի գրքում։


Նրա մնացած գործերը՝ սկզբից մինչև վերջինը, գրի են առնված Իսրայելի ու Հուդայի թագավորների գրքում։


Եթե դու մայրի փայտից կերտված քո հոր այս տան մեջ զայրացար, ի՛նչ է, կարծում ես թագավորելո՞ւ ես։ Թող ո՛չ ուտեն, ո՛չ խմեն, որովհետև իրավունքը, արդարությունն ու բարությունը չճանաչեցին,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ