Երեմիան ողբեր ասաց Հովսիայի մասին, և բոլոր երգիչները՝ տղամարդ թե կին, Հովսիայի մասին ողբեր հորինեցին, որոնք հիշվում են մինչև այսօր։ Դրանք Իսրայելի մեջ կանոնական դարձան և ահա գրի են առնված ողբերի գրքում։
Քանանացիների երկրի բնակիչները, տեսնելով Ատադի կալում արված սուգը, ասացին. «Եգիպտացիները մեծ սգի մեջ են»։ Այդ պատճառով էլ այդ վայրը, որ Հորդանանի մյուս կողմում է, կոչվեց Եգիպտոսի Սուգ [𝕸 Ավել-Միցրայիմ]։
Ողբեր են սրանք, և ողբալու են նրան. ազգերի դուստրերն են ողբալու նրան, ողբալու են Եգիպտոսի ու նրա ամբողջ զորության վրա”»,- ասում է Տերը՝ Աստված։ Ողբ փարավոնի ու Եգիպտոսի վրա։