Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

33 Արքան, Աբեններին ողբալով, ասում էր. «Մի՞թե Աբենները պիտի մեռներ այնպես, ինչպես անմիտն է մեռնում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

33 Թագավորը ողբաց Աբենների համար և ասաց. «Մի՞թե Աբենները այդպես պիտի մեռներ՝ անզգամի մեռնելու նման.

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:33
10 Խաչաձեւ Հղումներ  

Դավիթը Սավուղի ու նրա որդի Հովնաթանի վրա այս ողբը հորինեց


Քո ձեռքերը կապված չէին, քո ոտքերը շղթայված չէին։ Քեզ չբերեցին, ինչպես Նաբաղին էին բերել, այլ ընկար, ինչպես մեկն է ընկնում անիրավ մարդկանց առջև»։ Ամբողջ ժողովուրդը հավաքվեց նրան ողբալու։


Երեմիան ողբեր ասաց Հովսիայի մասին, և բոլոր երգիչները՝ տղամարդ թե կին, Հովսիայի մասին ողբեր հորինեցին, որոնք հիշվում են մինչև այսօր։ Դրանք Իսրայելի մեջ կանոնական դարձան և ահա գրի են առնված ողբերի գրքում։


Անզգամի բերանը կործանում է իր համար, և նրա շուրթերը որոգայթ են իր հոգուն։


Կաքավը ձայն տվեց, հավաքեց նրանց, որոնց ինքը չէր ծնել. այնպես էլ նա, ով անարդար ճանապարհով հարստություն է դիզում, իր օրերի կեսին պիտի թողնի այն ու իր վախճանի ժամին պիտի զգա իր անմտությունը։


Ողբեր են սրանք, և ողբալու են նրան. ազգերի դուստրերն են ողբալու նրան, ողբալու են Եգիպտոսի ու նրա ամբողջ զորության վրա”»,- ասում է Տերը՝ Աստված։ Ողբ փարավոնի ու Եգիպտոսի վրա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ