Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԺՈՂՈՎՈՂ 12:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 պիտի նայեն բարձունքներին և սարսափեն ճանապարհից։ Պիտի ծաղկի նշենին, մորեխը պիտի բազմանա, և փշոտ թուփը տարածվի, որովհետև մարդը գնաց իր հավիտենական տունը. հրապարակներում լացուկոծ անողնե՛րը պիտի շրջապատեն նրան,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Բարձր տեղից պիտի վախենան և պիտի սարսափեն ճանապարհին. նշենին պիտի ծաղկի, և մարախը պիտի ծանրանա, ախորժակը պիտի դադարի, որովհետև մարդը գնում է իր հավիտենական տունը, և փողոցում շրջում են սգացողները։

Տես գլուխը Պատճենել




ԺՈՂՈՎՈՂ 12:5
19 Խաչաձեւ Հղումներ  

Թե համբերեմ ես, դժոխքը կդառնա իմ տունը և խավարի մեջ՝ փռված մահիճս։


Գիտեմ, որ մահը պիտի ջնջի ինձ, քանզի երկիրն է տունը ամենայն մահկանացուի։


Պարծանքի պսակ է ծերությունը, որ մարդը գտնում է արդարության ճանապարհին։


Օրհնյա՜լ է Տերը՝ Իսրայելի Աստվածը, Որ միայն հրաշքներ է գործում,


Մեր մեջ էլ կան ծերեր, ալեհեր մարդիկ, տարիքով շատ ավելի մեծեր, քան քո հայրը։


Ալեհեր մարդկանց առաջ ոտքի՛ կանգնեք և պատվե՛ք ծերերին։ Երկնչի՛ր քո Աստծուց։ Ես եմ Տերը՝ քո Աստվածը։


Եվ ինչպես որ մարդկանց սահմանված է մեկ անգամ մեռնել և այնուհետև՝ դատաստան,


Տերը, խոսքն ինձ ուղղելով, ասաց. «Ի՞նչ ես տեսնում, Երե՛միա»։ Ես ասացի. «Ընկուզենու գավազան եմ տեսնում»։


մինչև ծերություն՝ խրատված, քանզի ես եմ։ Դուք մինչև խոր ծերություն էլ որ հասնեք, սակայն ես եմ. ես համբերությամբ պիտի տանեմ ձեզ, ես ստեղծեցի և ես էլ պիտի հանդուրժեմ, ես պիտի ընդունեմ ու փրկեմ ձեզ։


Այն ամենը, ինչ ձեռքիցդ կգա անելու, արա՛ կարողությանդ չափով, որովհետև դժոխքի մեջ, ուր պիտի գնաս, ո՛չ գործ կա, ո՛չ խորհուրդ, ո՛չ գիտություն, ո՛չ էլ իմաստություն։


Երիտասարդների զարդը իմաստությունն է, ծերերի փառքը՝ ալեհերությունը։


և տեսնի, որ տղան մեզ հետ չէ, կմեռնի, որով մենք՝ քո ծառաները, մեր հորը՝ քո ծառային, ծեր հասակում վշտահար գերեզման կիջեցնենք։


Արդ, եթե սրան էլ տանեք իմ մոտից, և ճանապարհին նրան մի փորձանք պատահի, ապա դուք ինձ այս ծեր հասակում վշտահար գերեզման կիջեցնեք”։


Հակոբն ասաց. «Իմ որդին ձեզ հետ չի իջնի, որովհետև սրա եղբայրը մեռավ, և միայն սա է մնացել։ Եթե հանկարծ սրան մի փորձանք պատահի ճանապարհին, որ պիտի գնաք, ապա դուք ինձ վշտով այս ծեր հասակում գերեզման կիջեցնեք»։


Այսպես է ասում Զորությունների Տերը. «Մտածե՛ք և կանչե՛ք լալական կանանց, որ գան, և մա՛րդ ուղարկեք՝ կանչելու իմաստուն կանանց. թող նրանք կոծեն,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ