Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 3:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Այլ կնզովի նրան, ով նզովելու է այն օրը, Նա, որ ծովահրեշին կարող է հնազանդեցնել.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Այն անիծեն օրն անիծողները, որոնք պատրաստ են լևիաթանին զարթնեցնելու։

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 3:8
11 Խաչաձեւ Հղումներ  

Չես տեսել դու նրան, ոչ էլ կզարմանաս իմ ասած այս խոսքերի վրա։


Նրա փռնչոցից փայլակներ են դուրս թռչում. նրա աչքերն Արուսյակի տեսք ունեն։


Հիսուսը ժողովրդապետի տուն եկավ և տեսավ մի մեծ իրարանցում, լացուկոծ անողներ և աղմուկ-աղաղակ։


և ասում. “Ձեզ համար փող փչեցինք, բայց չպարեցիք, ձեզ համար ողբ երգեցինք, բայց չկոծեցիք”։


Դրա համար այսպես է ասում Տերը՝ Ամենակալ Աստված. «Բոլոր հրապարակներում՝ կոծ, և բոլոր ճանապարհներին վա՜յ, վա՜յ է ասվելու. մշակը կկանչվի սգի ու կոծի և ողբալացի.


Երկրի վրա չկա բան, որ նման լինի նրան։ Նա ստեղծվել է իբրև խաղալիք իմ հրեշտակների համար։


Երեմիան ողբեր ասաց Հովսիայի մասին, և բոլոր երգիչները՝ տղամարդ թե կին, Հովսիայի մասին ողբեր հորինեցին, որոնք հիշվում են մինչև այսօր։ Դրանք Իսրայելի մեջ կանոնական դարձան և ահա գրի են առնված ողբերի գրքում։


Գիշերն այն թող ցավերի մեջ լինի, և ուրախություն ու խնդություն թող չլինի։


Թող այն գիշերվա աստղերը խավարեն, գիշերը սպասի, բայց լույս չտեսնի, ու չտեսնի թող ծագելն Արուսյակի.


Այն օրը Տերը սուրբ, մեծ ու հզոր սուրը պիտի քաշի փախչող վիշապ օձի վրա, գալարվող վիշապ օձի վրա՝ ծովի մեջ սպանելով վիշապին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ