Եթե քո ժողովուրդը պատերազմի ելնի իր թշնամիների դեմ այն ճանապարհին, որից դու հետ կդարձնես նրանց, և եթե նրանք աղոթքի կանգնեն Տիրոջ անունով քո ընտրած քաղաքի ճանապարհին կամ քո անունով իմ կառուցած տանը,
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 14:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ասան դիմեց Տիրոջը՝ իր Աստծուն՝ ասելով. «Տե՜ր, քեզ համար դժվար չէ փրկել շատին կամ քչին։ Զորացրո՛ւ մեզ, Տե՜ր, Աստվա՜ծ մեր, որովհետև քեզ ենք ապավինել և քո անունով ենք ելել այս բազմության դեմ։ Ո՜վ Տեր, Աստվա՜ծ մեր, թող մարդը քո դեմ հաղթանակ չտանի»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ասան աղաղակեց իր Տեր Աստծուն՝ ասելով. «Ո՛վ Տեր, քեզ համար մի մեծ բան չէ թե՛ հզորին, թե՛ տկարին օգնելը. օգնի՛ր մեզ, ո՛վ մեր Տեր Աստված, որովհետև մենք քեզ ենք ապավինել և քո անունով ենք եկել այս բազմության դեմ։ Ո՛վ Տեր, դու ես մեր Աստվածը. թող մարդը քեզանից ուժեղ չլինի»։ |
Եթե քո ժողովուրդը պատերազմի ելնի իր թշնամիների դեմ այն ճանապարհին, որից դու հետ կդարձնես նրանց, և եթե նրանք աղոթքի կանգնեն Տիրոջ անունով քո ընտրած քաղաքի ճանապարհին կամ քո անունով իմ կառուցած տանը,
Նրանք ավելի զորավոր էին նրանցից. հագարացիները հանձնվեցին նրանց իրենց վրաններով հանդերձ, որովհետև պատերազմի ժամանակ իսրայելացիներն Աստծուն էին դիմել, և նա լսել էր նրանց, քանի որ իր վրա էին հույս դրել։
Ահավասիկ մեզ հետ են Տերը՝ որպես մեր իշխան, նրա քահանաներն ու ազդարարող փողերը՝ պատրաստ ձեր դեմ մարտի հրավեր տալու։ Ո՜վ իսրայելացիներ, մի՞թե կմարտնչեք Տիրոջ՝ մեր հայրերի Աստծու դեմ. հաջողություն չեք ունենա»։
Հուդայի մարդիկ հետ նայեցին ու տեսան, որ թշնամին կանգնած է իրենց և՛ առջևը, և՛ հետևը։ Նրանք աղաղակեցին Տիրոջը, իսկ քահանաները փողեր հնչեցրին։
Հուդայի մարդիկ աղաղակ բարձրացրին։ Եվ երբ գոչեցին, Տերն Աբիայի ու Հուդայի առջև կոտորեց Հերոբովամին ու իսրայելացիներին։
Այդ օրը իսրայելացիներն ընկճվեցին, իսկ Հուդայի մարդիկ զորացան, քանզի ապավինել էին Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն։
Այն ժամանակ Հուդայի Ասա արքայի մոտ եկավ Անանիա մարգարեն և ասաց նրան. «Քանի որ ապավինեցիր ասորիների արքային և ոչ թե Տիրոջը՝ քո Աստծուն, այդ պատճառով Իսրայելի արքայի զորքը փրկվեց քո ձեռքից։
Երբ մարտակառքերի հրամանատարները տեսան Հովսափատին, ասացին. «Սա է Իսրայելի արքան», և շրջապատեցին նրան, որ կռվեն նրա դեմ։ Սակայն Հովսափատն աղաղակեց, ու Տերը փրկեց նրան։ Աստված նրանց հեռացրեց նրանից։
Ո՜վ Տեր, մեր Աստվա՛ծ, մի՞թե նրանց դատաստանը չես տեսնելու։ Չէ՞ որ մենք զորություն չունենք այս մեծ բազմության դեմ կանգնելու և չգիտենք, թե ի՛նչ անենք նրանց դեմ։ Մեր աչքերը քեզ են ուղղված»։
Եթե դու կարծում ես, թե այդ զորքով ես հզորանալու, ապա Տերը քեզ պարտության կմատնի քո թշնամիների առջև, քանի որ Տերն է թե՛ հաղթանակ պարգևողը և թե՛ պարտության մատնողը»։
Եզեկիա արքան և Ամովսի որդի Եսայի մարգարեն աղոթք արեցին այս բանի համար և դեպի երկինք աղաղակեցին։
Նրա հետ մարմնավոր բազուկներ են, իսկ մեզ հետ Տերն է՝ մեր Աստվածը, որպեսզի փրկի մեզ ու մեր պատերազմը մղի»։ Ժողովուրդը քաջալերվեց Հուդայի արքա Եզեկիայի խոսքերից։
Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար Աչքերս դեպի լեռներն ուղղեցի, Որտեղից ինձ օգնություն պիտի գա։
Եվ ասես փեսա լինի, որ ելնում է առագաստից։ Ցնծում է նա որպես մարզիկ, Որ վազում է իր ճանապարհով։
Իմ առջև սեղան պատրաստեցիր Ինձ հալածողների աչքերի առաջ։ Գլուխն իմ օծեցիր յուղով, Քո բաժակը՝ իբրև անապակ գինի, Արբեցրեց ինձ։
Քո ողորմությունը, Տե՜ր, Ինձ հետ կլինի կյանքիս բոլոր օրերին, Եվ Տիրոջ տան մեջ կբնակվեմ հավիտյան։
Նրանց ճամփաները խավար և գայթակղությամբ լի թող լինեն, Եվ Աստծու հրեշտակը թող հալածի նրանց։
Փարավոնը մոտեցավ։ Իսրայելի որդիները, բարձրացնելով աչքերը, տեսան, որ եգիպտացիները գալիս են իրենց հետևից, և սաստիկ վախեցան։ Եվ Իսրայելի որդիներն աղաղակեցին առ Աստված
Այն օրն Իսրայելից մնացածները՝ Հակոբի տնից փրկվածները, այլևս չեն ապավինելու իրենց զրկողներին, այլ իրապես կապավինեն Աստծուն՝ Իսրայելի Սրբին։
Դադարե՛ք հույս դնել այն մարդու վրա, որի շունչը ռունգերի մեջ է, որովհետև ի՞նչ արժեք պիտի ունենա նա։
Տե՛ր, Աստվա՛ծ մեր, թող քոնը լինենք մենք. քեզնից բացի ուրիշ ոչ ոքի չգիտենք, ո՛վ Տեր, և քո անունն ենք տալիս։
Նրանք պիտի կռվեն քեզ հետ, բայց քեզ ոչ մի բան չպիտի կարողանան անել, քանզի ես քեզ հետ եմ՝ քեզ փրկելու համար»,- ասում է Տերը։
Ձեր հինգ հոգին կհալածի հարյուր հոգու, իսկ ձեր հարյուրը՝ բյուրավորների, ձեր թշնամիները սրի հարվածներից կընկնեն ձեր առաջ։
և ասաց նրան. «Գնա՛ և խոսի՛ր այն երիտասարդի հետ և ասա՛. “Պտղալից Երուսաղեմը կբարեկարգվի իր մեջ եղող անասունի և մարդկանց բազմության պատճառով։
Ես էլ քեզ ասում եմ, որ դու ժայռ ես, և այդ ժայռի վրա եմ շինելու իմ եկեղեցին, և դժոխքի ուժերը նրան չեն կարողանա հաղթել։
«Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովվեն և չվախենան։
Հիսուսի անվան զորությունը բժշկեց այս մարդուն, որին տեսնում եք և ճանաչում, որովհետև նրա անվանը հավատաց։ Եվ Հիսուսի հանդեպ եղած հավատն է, որ սրան տվեց այս առողջությունը՝ ձեր բոլորի ներկայությամբ։
Եվ գետնին ընկնելով՝ լսեց մի ձայն, որ իրեն ասում էր. «Սավո՜ւղ, Սավո՜ւղ, ինչո՞ւ ես հալածում ինձ»։
եթե չլիներ թշնամիների զայրույթը. չլինի թե հակառակորդները երկար ապրեն ու ասեն. “Ոչ թե Տերն արեց այս ամենը, այլ մեր բարձր ձեռքերը”։
Մի մարդ ինչպե՞ս կարող է հալածել հազարին, և երկուսը՝ հետապնդել տասը հազարին, եթե Աստված նրանց չլքի, եթե Տերը նրանց կորստյան չմատնի։
Տերը դատելու է իր ժողովրդին և մխիթարվելու է իր ծառաներով, որովհետև տեսել է, որ նրանք հյուծված են, լքված ու գերության մատնված։
Տերն ասաց Գեդեոնին. «Այն երեք հարյուր մարդկանցով, որոնք լափեցին ջուրը, ձեզ կփրկեմ և մադիանացիներին քո ձեռքը կմատնեմ, իսկ այն ամբողջ ժողովուրդը թող գնա ամեն մեկն իր տեղը»։
Հովնաթանն իր կապարճակիր պատանուն ասաց. «Ե՛կ անցնենք այս անթլփատների կիրճը, թերևս Տերը մեզ համար ինչ-որ բան անի, քանի որ Տիրոջ համար մեկ է փրկություն պարգևել շատ մարդկանցով, թե քչով»։
այս ամբողջ բազմությունը կիմանա, որ Տերը սրով ու գեղարդով չի փրկում, քանի որ սա Տիրոջ պատերազմն է, և Տերը ձեզ մեր ձեռքը պիտի մատնի»։
Տալիս է նրան, ով ուխտ է անում, բազմացնում է արդարների տարիները։ Ուժեղն իր շնորհքով չէ՛ որ հզորացել է։