Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:44 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

44 Եթե քո ժողովուրդը պատերազմի ելնի իր թշնամիների դեմ այն ճանապարհին, որից դու հետ կդարձնես նրանց, և եթե նրանք աղոթքի կանգնեն Տիրոջ անունով քո ընտրած քաղաքի ճանապարհին կամ քո անունով իմ կառուցած տանը,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

44 Երբ քո ժողովուրդը պատերազմի գնա իր թշնամու դեմ այն ճանապարհով, որով դու կուղարկես նրանց, և երբ նրանք աղոթք անեն Տիրոջը քո ընտրած քաղաքի ճանապարհին և քո անվան համար իմ շինած այս տանը,

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:44
26 Խաչաձեւ Հղումներ  

Դավիթը հարցրեց Տիրոջը՝ ասելով. «Հարձակվե՞մ այլազգիների վրա, նրանց իմ ձեռքը կմատնե՞ս»։ Տերը Դավթին ասաց. «Հարձակվի՛ր, քանի որ անպայման քո ձեռքն եմ մատնելու այլազգիներին»։


Դավիթը հարցրեց Տիրոջը՝ ասելով. «Հարձակվե՞մ այլազգիների վրա, նրանց իմ ձեռքը կմատնե՞ս»։ Տերն ասաց. «Մի՛ հարձակվիր նրանց վրա, շրջանցի՛ր նրանց ու նրանց թիկունքից գնա՛ դեպի Լացի անտառը։


“Այն օրից, որ իմ ժողովրդին՝ Իսրայելին, Եգիպտոսից դուրս բերեցի, Իսրայելի ցեղերին պատկանող ոչ մի վայր չընտրեցի տուն շինելու համար, որ իմ անվամբ լինի, այլ ընտրեցի Դավթին, որ ղեկավարի իմ ժողովրդին՝ Իսրայելին”։


ապա երկնքից լսի՛ր նրանց աղոթքն ու խնդրանքը, իրավադա՛տ եղիր նրանց նկատմամբ։


Երբ մարտակառքերի հրամանատարները տեսան Հովսափատին, ասացին. «Սա է Իսրայելի արքան», և շրջապատեցին նրան, որ կռվեն նրա դեմ։ Սակայն Հովսափատն աղաղակեց, ու Տերը փրկեց նրան։ Աստված նրանց հեռացրեց նրանից։


Հովսափատը Երուսաղեմում՝ Տիրոջ տանը, դրա նոր գավթի դիմաց կանգնեց Հուդայի ժողովականների մեջ


Եզեկիա արքան և Ամովսի որդի Եսայի մարգարեն աղոթք արեցին այս բանի համար և դեպի երկինք աղաղակեցին։


Երբ քո ժողովուրդը պատերազմի ելնի իր թշնամիների դեմ այն ճանապարհով, որով դու կուղարկես նրանց, և երբ նրանք աղոթեն քեզ՝ իրենց հայացքն ուղղելով դեպի քո այս ընտրած քաղաքն ու դեպի այս տունը, որ շինել եմ քո անվան համար,


Դեբովրան մարդ ուղարկեց և Նեփթաղիմի Կադեսից կանչեց Բարակին՝ Աբինեեմի որդուն և նրան ասաց. «Չէ՞ որ Տերը՝ Իսրայելի Աստվածը, քեզ հրաման տվեց, որ գնաս Թաբոր լեռը, քեզ հետ վերցնես տասը հազար այր Նեփթաղիմի որդիներից և Զաբուղոնի որդիներից


Տիրոջ հրեշտակը նայեց նրան ու ասաց. «Գնա՛ քո այդ զորությամբ և կփրկես Իսրայելը մադիանացիների ձեռքից։ Չէ՞ որ ահա ես եմ ուղարկում քեզ»։


Տերը քեզ ճանապարհ դրեց՝ ասելով. “Գնա՛ և իմ դեմ մեղանչած Ամաղեկի ժողովրդին կոտորի՛ր, պատերա՛զմ մղիր, մինչև որ բնաջնջես նրանց”։


Արդ, գնա՛ և հարվածի՛ր Ամաղեկին ու Հարիմին և ոչնչացրո՛ւ այն ամենը, ինչ նրանց է պատկանում։ Նրանցից ոչ ոք չպետք է փրկվի։ Կկոտորես նրանց ու կոչնչացնես բոլորին՝ տղամարդ թե կին, երեխա թե կաթնակեր մանուկ, արջառ ու ոչխար, ուղտ ու էշ”»։


Դավիթը հարցրեց Տիրոջը և ասաց. «Հետապնդե՞մ այդ ելուզակներին, կհասնե՞մ նրանց»։ Տերն ասաց. «Հետապնդի՛ր և անպայման կհասնես ու բոլոր գերիներին կփրկես»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ