Եղիան ասաց. «Ես չեմ Իսրայելը տակնուվրա անողը, այլ դու և քո հոր տունը, որ, լքելով Տիրոջը՝ ձեր Աստծուն, գնացել եք Բահաղի կուռքերին հարողների հետևից։
ԱՌԱԿՆԵՐ 5:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Անօրենությունները որսում են չարագործին. և յուրաքանչյուրը կապվում է իր մեղքերի թելերով, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Անիրավին իր անօրենությունները պիտի թակարդեն, և նա իր մեղքի չվաններով պիտի բռնվի։ |
Եղիան ասաց. «Ես չեմ Իսրայելը տակնուվրա անողը, այլ դու և քո հոր տունը, որ, լքելով Տիրոջը՝ ձեր Աստծուն, գնացել եք Բահաղի կուռքերին հարողների հետևից։
Դու բարձրացրիր ինձ մահվան դռներից, Որ պատմեմ ողջ օրհնությունդ Սիոնի դստեր դռներին Եվ ցնծամ քո փրկագործությամբ։
նրանք, որ հաղորդ են սպանությանը, իրենց անձերի համար չարիք են գանձում. անօրեն մարդկանց վախճանը չար է։
Ուղիղների կատարելությունը առաջնորդելու է իրենց, իսկ արհամարհողների գայթակղությունը կործանելու է իրենց։
Մաքուր մարդու արդարությունն ուղղում է ճանապարհները, իսկ անիրավը մատնվում է ամբարշտության։
Իսկ եթե ասես, թե՝ «Ես նրան չեմ ճանաչում, ոչ էլ նա՝ ինձ», իմացի՛ր, որ Տերը ճանաչում է բոլորի սրտերը. և որ շունչ տվեց բոլորին, գիտի բոլորին և յուրաքանչյուրին հատուցելու է ըստ իր գործերի։
Եվ ես գտա այն ու պիտի ասեմ, որ մահից ավելի դառն է այն կինը, որի սրտում որոգայթ ու թակարդ կա, իսկ ձեռքերի մեջ՝ կապանքներ։ Ով հաճելի է Աստծու առաջ, նա պիտի ազատվի այդ կնոջից, իսկ ով մեղավոր է, նրանից բռնված պիտի լինի։
Քո ապստամբությունը քեզ խրատ է լինելու, և քո չարությունները կշտամբելու են քեզ։ Խելքի կգաս ու կտեսնես, որ քեզ համար դառնաղետ է ինձ լքելը,- ասում է Տերը՝ քո Աստվածը»։ «Ես չհավանեցի քեզ,- ասում է Տերը՝ քո Աստվածը։-
Տերը կանխավ ասաց ինձ իմ ամբարշտության մասին, իր ձեռքը գցեց և իմ պարանոցին ծանրացրեց իր լուծը. իմ զորությունը տկարացավ։ Տերն ինձ մատնեց իմ ցավերին, ու ես չեմ կարողանում հանդարտվել։
«Քանի որ մոտ է Տիրոջ օրը բոլոր ազգերի համար. ինչպես որ դու արեցիր, լինելու է քեզ համար, և քո հատուցումը գալու է քո գլխին.
Իսկ եթե այդպես չվարվեք, մեղավոր կհամարվեք Տիրոջ առջև և ձեր մեղքերը կճանաչեք, երբ չարիք հասնի ձեզ։
Ամուսնությունն ըստ ամենայնի պատվելի է, իսկ ամուսնական անկողինը՝ սուրբ։ Եվ Աստված պիտի դատի շնացողներին և պոռնիկներին։
Իսրայելի այրերը նորից հետ դարձան. Բենիամինի մարդիկ տագնապեցին, որովհետև տեսան, որ չարիքը հասել է իրենց վրա։
Սյուքեմի մարդկանց բոլոր չարագործություններն Աստված նրանց գլխին թափեց, և Հերոբոաղի որդի Հովաթամի անեծքը նրանց գլխին եկավ։