Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՍԱՂՄՈՍՆԵՐ 9:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Տերը ճանաչված է իր արած դատաստաններով, Եվ մեղավորները կպատժվեն ըստ իրենց ձեռքի գործերի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Ամբարիշտները պիտի ետ դառնան դժոխք, և բոլոր ազգերը, որ մոռանում են Աստծուն։

Տես գլուխը Պատճենել




ՍԱՂՄՈՍՆԵՐ 9:17
22 Խաչաձեւ Հղումներ  

Արդ, բոլորի վախճանն այնպիսին կլինի, որ կմոռանան Տիրոջը, որովհետև ամբարիշտի հույսը կկորչի։


Իսկ ծույլերի ու անհավատների, ոճրագործների և պոռնիկների, կախարդների ու կռապաշտների, հմայողներին և բոլոր ստախոս ամբարիշտների բաժինը ծծմբով ու հրով այրվող լճի մեջ է, որ երկրորդ մահն է»։


Սակայն ինձ մոռացավ իմ ժողովուրդը. զուր տեղը խունկ ծխեցին։ Իրենց վաղեմի ճանապարհներից դուրս գալով՝ նրանք պիտի տկարանան՝ մտնելով այն շավիղները, որոնցով գնալու ճանապարհ չկա.


Ինձ չհավանելուդ համար այդ է քո մասն ու բաժինը, քանի որ մոռացար ինձ և հույսդ սուտ աստվածների վրա դրեցիր։


Մի՞թե հարսը կմոռանա իր զարդը, և կույսը՝ իր լանջագեղ գոտին. իսկ իմ ժողովուրդը երկար ժամանակ մոռացավ ինձ։


Եվ ում անունը Կյանքի գրքում գրված չգտնվեց, նա գցվեց հրե լճի մեջ։


Դժոխքն ինքն իրեն լայնացել և բացել է իր երախները, որպեսզի դադար չունենան, և նրա մեջ իջնեն փառավորվածները, մեծամեծներն ու հարուստները, չարագործներն ու զվարճամոլները։


Վա՜յ անօրենին, չարիքներ պիտի գան նրա վրա՝ ըստ իր կատարած չար գործերի։


Ամբարիշտը պիտի մերժվի իր չարիքի պատճառով, իսկ իր հոգու սրբության ձգտողն արդար կլինի։


Իրենց նեղության մեջ Տիրոջն աղաղակեցին, Եվ հանեց նրանց իրենց վշտերից։


Ինձ՝ Աստծուն, ավելի շուտ օրհնությո՛ւն մատուցիր. Ուխտդ կատարի՛ր Բարձրյալի առջև։


Նաև հետ կդարձնեմ նրա բոլոր ուրախությունները՝ նրա տոները և նրա ամսագլուխները, նրա շաբաթները և նրա բոլոր նորալուսինները։


Լացի ու պաղատանքի ձայն լսվեց իսրայելացիների շուրթերից, քանի որ անիրավություն գործեցին իրենց ճանապարհներին և մոռացան Աստծուն՝ իրենց Սրբին։


Եվ քո հայրերի փոխարեն քո որդիները պիտի լինեն. Նրանց իշխաններ պիտի կարգես ողջ երկրի վրա։


որ հասու է լինում իմաստունների բարդ մտքերին, խափանում բազմադավների մտադրությունները։


Անօրենությունները որսում են չարագործին. և յուրաքանչյուրը կապվում է իր մեղքերի թելերով,


Դա եմ քեզ ժառանգություն թողնելու ազգերին ի տես, և կիմանաք, որ ես եմ Տերը”»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ