Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԱՌԱԿՆԵՐ 18:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Անզգամի բերանը կործանում է իր համար, և նրա շուրթերը որոգայթ են իր հոգուն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Անմիտի բերանը նրա կործանումն է, իսկ նրա շրթունքները՝ որոգայթ իր անձի համար։

Տես գլուխը Պատճենել




ԱՌԱԿՆԵՐ 18:7
16 Խաչաձեւ Հղումներ  

Պահի՛ր ինձ իմ դեմ լարված որոգայթից Եվ անօրենություն գործողների գայթակղությունից։


Նա, որ խռովեցնում է ծովի անդունդները Եվ ցածրացնում նրա ալիքների ձայնը։ Հեթանոսները պիտի խռովվեն,


Իմաստունները իմաստություն են գանձում, հանդուգնի բերանը մոտ է կործանման։


Իմաստունի սիրտն ընդունում է խորհուրդներ, իսկ անտունը, գայթակղելով շուրթերով, պիտի կործանվի։


Մեղսալիցը շրթունքներով կընկնի մեղքի որոգայթի մեջ, իսկ արդարը կխուսափի դրանից։


Իր բերանը փակողը պիտի պահպանի իր անձը, իսկ ով հանդուգն է շուրթերով, պիտի խռովի իր հոգին։


Անզգամների բերանները թշնամանքի գավազաններ են, իմաստունների շուրթերը պահպանում են նրանց։


Միտքը կյանքի աղբյուր է ունեցողի համար, իսկ անմիտների խրատը չար է։


Երկյուղը կործանում է ծույլին, կանացի տղամարդիկ քաղցի պիտի մատնվեն։


Անօրենությունները որսում են չարագործին. և յուրաքանչյուրը կապվում է իր մեղքերի թելերով,


որովհետև մարդու շրթունքները բուռն որոգայթ են իր համար, և բռնվում է իր բերանի խոսքով։


Երբ նրան տեսավ, պատառոտեց իր զգեստները և ասաց. «Վա՜յ ինձ, դո՛ւստր իմ, դու ինձ ընկճեցիր, խոչ եղար աչքիս մեջ, որովհետև քեզ համար պարտավորություն ստանձնեցի Տիրոջ առաջ և չեմ կարող հետ դարձնել»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ