Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԺՈՂՈՎՈՂ 7:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

26 Եվ ես գտա այն ու պիտի ասեմ, որ մահից ավելի դառն է այն կինը, որի սրտում որոգայթ ու թակարդ կա, իսկ ձեռքերի մեջ՝ կապանքներ։ Ով հաճելի է Աստծու առաջ, նա պիտի ազատվի այդ կնոջից, իսկ ով մեղավոր է, նրանից բռնված պիտի լինի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

26 Ես մահից ավելի դառը գտա այն կնոջը, որի սիրտը ցանցեր և ուռկաններ են, ձեռքերը՝ կապանքներ։ Աստծու առաջ հաճելի եղողը կազատվի նրանից, իսկ մեղավորը կբռնվի նրա մեջ։

Տես գլուխը Պատճենել




ԺՈՂՈՎՈՂ 7:26
15 Խաչաձեւ Հղումներ  

Անօրենի բերանը խոր փոս է, Տիրոջից ատվողը նրա մեջ պիտի ընկնի։


Աստված իմաստությունը, գիտությունը և ուրախությունը տալիս է այն մարդուն, որը հաճելի է իր առջև, իսկ մեղավորին տալիս է հավաքելու և դիզելու հոգս, որպեսզի նա ձեռք բերածը տա այն մարդուն, որը հաճելի է Աստծու առջև։ Բայց սա ևս ունայնություն է, քամուն բռնելու նման։


փորձելու են քեզ հեռացնել ուղիղ ճանապարհից և օտարացնել արդար կարծիքից։


Եվ չգիտի, որ երկրածինները պիտի կորչեն իր մոտ, և դժոխքի խորքերը պիտի հասնեն։


Փարավոնի պաշտոնյաները նրան ասացին. «Մինչև ե՞րբ պիտի տառապենք։ Արձակի՛ր մարդկանց, որպեսզի պաշտեն Տիրոջը՝ իրենց Աստծուն, թե՞ ցանկանում ես տեսնել, թե ինչպե՛ս է կործանվում Եգիպտոսը»։


Օրենքի պատվիրանը ճրագ է, խրատն ու հանդիմանությունը՝ կյանքի ճանապարհ և լույս։


Հեռու կպահի քեզ ամուսնացած կնոջից և օտար լեզվի չարախոսությունից։


Ահա այս բոլորը գտա,- ասում է Ժողովողը,- մեկ առ մեկ հաշվելով՝ հասկանալու այդ ամենի պատճառը,


Այդ գիշեր էլ գինի խմեցրին իրենց հորը, և կրտսերը քնեց իր հոր հետ։ Ղովտը չիմացավ նրա ո՛չ պառկելու, ո՛չ վեր կենալու մասին։


և այս տանն ինձնից ավելի մեծ մարդ չկա, ու ինձ ոչնչից չի զրկել, քեզնից բացի, որովհետև նրա կինն ես, արդ ես ինչպե՞ս գործեմ այդ չար արարքը և մեղանչեմ Աստծու առաջ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ