ԱՌԱԿՆԵՐ 3:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եթե նստես, աներկյուղ կլինես, եթե քնես, քունդ քաղցր կլինի, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե պառկես, չես սարսափի. կպառկես, և քունդ քաղցր կլինի։ |
Տիրոջից երկյուղը կենդանություն է մարդուն. իսկ աներկյուղը մոլորյալ շրջում է դռներին, ապրում է տեղերում, որտեղ երբեք այցելու չի ունենա։
Երբ ճամփորդես, հե՛տդ վերցրու, քեզ հետ թող լինի. երբ ննջես, քեզ կպահպանի, երբ արթնանաս, քեզ զրուցակից կլինի։
Մի վատ բան էլ տեսա արեգակի ներքո. դա այն թաքցվող հարստությունն է, որ չարիք է բերելու իր իսկ պահողին։
Ես եմ արածեցնելու հոտերս, ես եմ հանգիստ տալու նրանց։ Եվ կիմանան, որ ես եմ Տերը”։ Տերը՝ Աստված, այսպես է ասում.
Դավթի հետ խաղաղության ուխտ եմ կնքելու. չար գազաններին վերացնելու եմ երկրից, իսկ իմ հոտերն ապահով բնակվելու են անապատում և ննջելու են անտառներում։
Ագարակի ծառերն իրենց պտուղներն են տալու, իսկ հողը տալու է իր զորությունը։ Իրենց երկրում նրանք խաղաղ ու ապահով են բնակվելու։ Ու կիմանան, որ ես եմ Տերը, երբ փշրեմ նրանց վզի լուծը։ Նրանց փրկելու եմ իրենց ծառայեցնողների ձեռքից,
Ձեր երկրին խաղաղություն կպարգևեմ, կքնեք, և չի լինի մեկը, որ ձեզ վախեցնի։ Ձեր երկրից կվերացնեմ չար գազաններին։ Եվ ձեր երկրում պատերազմ չի լինի։
Երբ Հերովդեսն ուզեց նրան դուրս բերել, այդ գիշեր Պետրոսը, կրկնակի շղթաներով կապված, երկու զինվորների միջև քնած էր, իսկ պահապանները դռան առաջ պահպանում էին բանտը։