Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԱՌԱԿՆԵՐ 19:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

23 Տիրոջից երկյուղը կենդանություն է մարդուն. իսկ աներկյուղը մոլորյալ շրջում է դռներին, ապրում է տեղերում, որտեղ երբեք այցելու չի ունենա։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

23 Տիրոջ երկյուղը դեպի կյանք է տանում, և մարդ նրանով գոհացած կհանգչի և ձախորդության չի հանդիպի։

Տես գլուխը Պատճենել




ԱՌԱԿՆԵՐ 19:23
28 Խաչաձեւ Հղումներ  

Այնտեղ երկնի թռչունները ձագեր կհանեն, Եվ արագիլի բույնը ապաստան կլինի նրանց։


Սրանք կործանվեցին և ընկան, Մենք բարձրացանք և ուղղվեցինք։


Բոլոր ազգերը, որոնց ստեղծեցիր, Պիտի գան և երկրպագեն քո առաջ Եվ քո անունը հավիտյան փառավորեն։


Քանզի ինձ հուսաց, և ես կփրկեմ նրան, Հովանի կդառնամ նրան, որովհետև անունս ճանաչեց։


Եվ ահա քո թշնամիները, Տե՜ր, Եվ ահա քո թշնամիները կկորչեն, Կցրվեն բոլորը, ովքեր անօրենություն են գործում։


որպեսզի ավետեն. «Ուղիղ է Տերը՝ իմ Աստված, Եվ նրա մեջ անիրավություն չկա»։


Տիրոջից երկյուղն ավելացնում է կյանքի օրերը. ամբարիշտների տարիները պիտի կրճատվեն։


Արդար որդին կյանքի համար է ծնվում, իսկ ամբարիշտը հալածում է մահը։


Ոչ մի անիրավ բան չի դիպչի արդարին, իսկ ամբարիշտներին ծածկելու են տանջանքները։


Մարդու նպաստը իր ողորմածությունն է, լավ է արդար աղքատը, քան ստախոս հարուստը։


Տիրոջից երկյուղն իմաստության սկիզբն է. նաև հարստության, փառքի և կյանքի։


Եթե նստես, աներկյուղ կլինես, եթե քնես, քունդ քաղցր կլինի,


Երանի՜ արդարության քաղցն ու ծարավն ունեցողներին, որովհետև նրանք կհագենան։


Սակայն եկեղեցին ամեն տեղ՝ ամբողջ Հրեաստանում, Սամարիայում ու Գալիլեայում խաղաղության մեջ էր և ամրանալով ու ընթանալով Տիրոջ երկյուղով՝ Սուրբ Հոգու մխիթարությամբ աճում էր։


Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչվեցին նրա ծրագրի համաձայն.


որովհետև մարմնի մարզումը քիչ բանի համար է օգտակար, մինչդեռ աստվածապաշտությունն օգտակար է ամեն ինչի համար. այն ունի ավետիսը կյանքի՝ թե՛ այս և թե՛ հանդերձյալ։


Տերն ինձ կազատի ամեն տեսակ չար գործերից և կփրկի իր երկնային արքայության մեջ։ Նրան փառք հավիտյանս հավիտենից։ Ամեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ