23 Եվ դու կանցնես խաղաղության հույսով քո բոլոր ճանապարհները, և քո ոտքը չի սայթաքի։
23 Այն ժամանակ ապահով կգնաս քո ճանապարհով, և ոտքդ չի սայթաքի։
Ողջմտությամբ գնացողը գնում է վստահությամբ, իսկ ճանապարհից շեղվողը, աննկատ չի մնա։
որպեսզի եթե գնաս, ընթացքդ չխափանվի, եթե վազես, ապա չհոգնես։
Երուսաղեմը կառուցված է իբրև քաղաք, Եվ բնակչությունը՝ նրա շուրջ։
Եվ նրանց կզորացնեմ Տիրոջով՝ նրանց Աստծով, և նրա անունով կպարծենան»,- ասում է Տերը։
նա է պահպանում արդարների ճանապարհը և ամրացնում իր երկյուղածների ճանապարհները։
Իմ եղբայրների և ընկերների համար Քեզ խաղաղություն մաղթեցի,
Երբ ճամփորդես, հե՛տդ վերցրու, քեզ հետ թող լինի. երբ ննջես, քեզ կպահպանի, երբ արթնանաս, քեզ զրուցակից կլինի։
Ո՛չ քաղց են զգալու և ո՛չ էլ հոգնելու, ո՛չ նիրհելու են և ո՛չ էլ ննջելու, ո՛չ իրենց մեջքի գոտիներն են արձակելու, ո՛չ էլ իրենց կոշիկների կապերն են քանդվելու։
Նրանց անցկացրեց անդունդներով, ինչպես ձին է անցնում անապատով,