ԱՌԱԿՆԵՐ 20:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մարդու քայլերը Տերն է ուղղում, և մահկանացուն ինչպե՞ս խելամուտ լինի իր ճամփաներին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տիրոջից են մարդու քայլերը, ուստի մարդ ինչպե՞ս հասկանա իր ճանապարհը։ |
Խորագետների իմաստությունը հայտնի է նրանց ճանապարհից, իսկ անզգամների անմտությունը՝ մոլորությունից։
Գիտեմ, Տե՛ր, որ մարդու ուղին իրենից կախված չէ, այր մարդն ի վիճակի չէ տնօրինելու իր ճանապարհի հաջողությունը։
Քանզի նրանով ենք ապրում, շարժվում և կանք, ինչպես ձեր բանաստեղծներից ոմանք ասացին, թե՝ «Մենք նրա զարմից ենք»։