23 Սխալ չափը պիղծ է Տիրոջ առջև, և նենգ կշեռքն ընդունելի չէ Տիրոջ առջև։
23 Տեսակ-տեսակ կշռաքարերը զզվելի են Տիրոջը, խարդախված կշեռքները լավ չեն։
Կեղծ կշեռքը պիղծ է Տիրոջ առջև, իսկ արդար կշեռքն ընդունելի է նրան։
Մեծ, կամ փոքր ծուռ կշեռքը և երկակի չափը, երկուսն էլ պիղծ են Տիրոջ առջև.
«Արդա՛ր չափով չափեք. ձեր կշեռքը թող արդար լինի, չափը՝ արդար, կապիճը՝ արդար։
«Դու քո Աստծուն կդառնաս, ողորմություն և արդարադատություն կպահպանես և ամենայն ժամ կմերձենաս Տիրոջը՝ քո Աստծուն»։
և ասում էիք. «Ե՞րբ պիտի անցնի այս ամիսը, որ շահ անենք, և այս շաբաթը, որ բացենք գանձարկղերը՝ չափը փոքրացնելու և կշիռը մեծացնելու, ստության կշռաքարեր սարքելու համար.
Տոպրակիդ մեջ երկու չափի՝ ծանր ու թեթև կշռաքարեր թող չլինեն։