Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գործք Առաքելոց 17:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

28 Քանզի նրանով ենք ապրում, շարժվում և կանք, ինչպես ձեր բանաստեղծներից ոմանք ասացին, թե՝ «Մենք նրա զարմից ենք»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

28 Որովհետև մենք նրանով ենք ապրում, շարժվում և կանք, ինչպես ձեր բանաստեղծներից ոմանք ևս ասացին. "Մենք նրա սերունդն ենք"։

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 17:28
16 Խաչաձեւ Հղումներ  

Եվ մի՞թե նրա ձեռքին չէ բոլոր կենդանիների շունչը ու հոգին ամեն մի մարդու։


Նա է ամեն ինչից առաջ, և ամեն ինչ նրանով է ամբողջական։


Նա, որ ճառագումն է նրա փառքի և արտահայտումը նրա էության, որ իր խոսքի զորությամբ պահում է տիեզերքը։ Նա մեր մեղքերի մաքրումը կատարելուց հետո նստեց Աստծու մեծության աջ կողմում՝ բարձունքներում։


Քանզի նրանք շուտով կսատակեն, Իսկ Տիրոջն սպասողները կժառանգեն երկիրը։


Իսկ Աստված մեռելների Աստվածը չէ, այլ ողջերի, որովհետև բոլորը նրա համար կենդանի են»։


որովհետև, ինչպես Հայրը կյանքի աղբյուր է, նույնպես և Որդուն դարձրեց կյանքի աղբյուր։


Հիսուսը նրան ասաց. «Ես եմ հարությունն ու կյանքը. ով հավատում է ինձ, թեպետ և մեռնի, կապրի.


Հիրավի, եթե պատկառում ենք մեր մարմնավոր հայրերից, որոնք մեզ խրատում են, որչա՜փ առավել պետք է հնազանդվենք հոգիների Հորը, որ ապրենք։


Եթե որևէ մեկը քո դեմ դուրս գա քեզ հալածելու և քո կյանքն ուզենա խլել, իմ տիրոջ հոգին թող Տիրոջ՝ Աստծու կենաց ծրարի մեջ ծրարվի, իսկ քո թշնամիների հոգիները որպես պարսաքարեր արձակվեն։


նա՝ Ենոսի, նա՝ Սեթի, նա՝ Ադամի, նա՝ Աստծու։


Նրանցից մեկը՝ հենց նրանց մի մարգարե, ասել է. «Կրետացիները մշտական ստախոսներ են, չար գազաններ, դատարկապորտներ»։


Ընտրի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն սիրելը, նրա ձայնին անսալը, նրան կապված մնալը, որովհետև այդ է քո կյանքն ու քո երկարակեցությունը, որպեսզի բնակվես այն երկրում, որ Տերը երդվեց քո հայրերին՝ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին, որ կտա նրանց»։


Սեդեկիա արքան գաղտնի երդում տվեց նրան և ասաց. «Կենդանի է Տերը, որ մեր մեջ այս շունչն է արարել. քեզ չեմ սպանելու և չեմ մատնելու այն մարդկանց ձեռքը, որոնք քո հոգին են պահանջում»։


Քանզի նա, որ սրբացնում է, և նրանք, որ սրբացվում են, բոլորն էլ մեկից են. ահա թե ինչու ամոթ չի համարում եղբայրներ անվանել նրանց


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ