23 Նայի՛ր, որ ինձ օգնես, ո՜վ իմ փրկիչ, Տե՜ր։
23 Տիրոջ կողմից են հաստատվում մարդու քայլերը, և նա հավանում է նրա ընթացքը։
Մարդու սիրտը պիտի խորհի իրավունքի մասին, որ Աստված ուղղի ընթացքը նրա։
Ոտքիդ շավիղներն ուղի՛ղ դարձրու, և ուղղի՛ր ճանապարհները քո։
Երանի՜ նրան, ով մտածում է աղքատի և տնանկի մասին. Վատ օրերին Տերը կփրկի նրան։
Իմ եղբայրների և ընկերների համար Քեզ խաղաղություն մաղթեցի,
Տալիս է նրան, ով ուխտ է անում, բազմացնում է արդարների տարիները։ Ուժեղն իր շնորհքով չէ՛ որ հզորացել է։
Մեծ եղավ քո ողորմությունն ինձ վրա. Փրկեցիր հոգիս դժոխքի խորքից։
Գիտեմ, Տե՛ր, որ մարդու ուղին իրենից կախված չէ, այր մարդն ի վիճակի չէ տնօրինելու իր ճանապարհի հաջողությունը։
Երուսաղեմը կառուցված է իբրև քաղաք, Եվ բնակչությունը՝ նրա շուրջ։
Ես շրջապատվեցի մահվան երկունքով, Եվ անօրենության հեղեղներն ինձ վրդովեցրին,
Ահա գալու են օրեր,- ասում է Տերը,- երբ ես այցելելու եմ անթլփատ մնացած բոլոր թլփատվածներին՝
Վա՛յ ինձ, որովհետև Երկարաձգվեց պանդխտությունս, Եվ ես բնակվեցի Կեդարի վրանների տակ։
Կեղծ կշեռքը պիղծ է Տիրոջ առջև, իսկ արդար կշեռքն ընդունելի է նրան։
Մի՛ մոռացեք բարեգործությունը և ձեր ունեցած բարիքներին միմյանց մասնակից դարձնելը, քանզի այդպիսի պատարագներն են հաճելի Աստծուն։
Աստծու համար պիղծ են թյուր ճանապարհները, և նրան ընդունելի են ուղիղ ճանապարհով ընթացողները։
Արդ, դու և քո տիրոջ ծառաները, որոնք քեզ հետ են եկել, առավոտ կանուխ վե՛ր կացեք, գնացե՛ք այնտեղ, ուր ձեզ նշանակել եմ։ Ոչ մի վատ բան մի՛ մտածիր, քանի որ դու ինձ հաճելի մարդ ես։ Առավոտ կանուխ վե՛ր կացեք ու լուսածագին գնացե՛ք»։
Տերը կփրկի և կպահպանի նրան, Երանելի կդարձնի նրան երկրի վրա Եվ չի մատնի նրան իր թշնամիների ձեռքը։