Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԱՌԱԿՆԵՐ 20:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

25 Որոգայթ է մարդու համար շտապելը և իր ինչքից նվիրելը, ուխտից հետո՝ զղջալը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

25 Որոգայթ է մարդու համար առանց խոր մտածելու ասել «Աստծուն ընծայված է» և ուխտելուց հետո կշռադատել։

Տես գլուխը Պատճենել




ԱՌԱԿՆԵՐ 20:25
15 Խաչաձեւ Հղումներ  

Ով պատասխանում է առանց խոսքը լսելու, անզգամություն և նախատինք է անում։


Անզգամի բերանը կործանում է իր համար, և նրա շուրթերը որոգայթ են իր հոգուն։


Երազը շատ փորձությունից է առաջ գալիս, իսկ անզգամի ձայնը՝ շատախոսությունից։


«Այն անձը, որ կվրիպի ու Տիրոջ սրբությունների հանդեպ ակամա կմեղանչի, իր հանցանքի համար թող Տիրոջը ոչխարների հոտից հիսուն արծաթ սիկղ արժողությամբ, ըստ սրբարանի սիկղաչափի, արատ չունեցող մի խոյ մատուցի,


Լսել եք դարձյալ, թե ի՛նչ ասվեց նախնիներին. «Սուտ մի՛ երդվիր, այլ կատարի՛ր այն, ինչ երդվել ես Տիրոջը» (Ղևտ. 19.12)։


Եթե ուխտ ես անում Տիրոջը՝ քո Աստծուն, ապա մի՛ հապաղիր այն կատարել, որովհետև Տերը՝ քո Աստվածը, անպայման պահանջելու է քեզանից, և չկատարելու դեպքում մեղք կբարդես վրադ։


Եթե չես ցանկանում ուխտել, ապա դա մեղք չի համարվի քեզ։


Ինչ որ դուրս է գալիս քո շրթունքներից, զգո՛ւյշ եղիր, որ անես այնպես, ինչպես որ ուխտել ես Տիրոջը՝ քո Աստծուն։ Տո՛ւր այն նվերը, որ խոստացել ես քո բերանով։


Եթե նրանց հայրերը և եղբայրները գան ձեր դեմ բողոքելու, նրանց կասենք՝ “Ողորմե՛ք նրանց, որովհետև պատերազմի ժամանակ այդ մարդիկ իրենց համար կին չառան”. և քանի որ դո՛ւք չէ, որ աղջիկներին կնության տվեցիք նրանց, դա ձեզ համար մեղք չէ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ