ԱՌԱԿՆԵՐ 19:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Որդին, որ անարգում է հորը և մերժում մորը, ամոթ և նախատինք պիտի կրի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ամոթ և խայտառակություն է բերում այն զավակը, որ բռնանում է հոր վրա ու վտարում է մորը։ |
Երանելի է այն մարդը, որ արհամարհում է ամեն ինչ երկյուղածության պատճառով, իսկ խստասիրտը կընկնի չարիքների մեջ։
Աչքը, որ արհամարհում է հորը և անարգում մոր ծերությունը, ձորերի ագռավները պիտի հանեն, և արծիվների ձագերը պիտի հոշոտեն։
Երբ եկավ քո այդ որդին, որը քո ունեցվածքը կերավ պոռնիկների հետ, պարարտ եզը մորթեցիր նրա համար”։