Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԱՌԱԿՆԵՐ 30:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Աչքը, որ արհամարհում է հորը և անարգում մոր ծերությունը, ձորերի ագռավները պիտի հանեն, և արծիվների ձագերը պիտի հոշոտեն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Իր հորը ծաղրողի և իր մոր հնազանդությունն արհամարհողի աչքը պիտի փորեն ձորի ագռավները, և այն պիտի ուտեն արծվի ձագերը։

Տես գլուխը Պատճենել




ԱՌԱԿՆԵՐ 30:17
14 Խաչաձեւ Հղումներ  

Այիայի դուստր Ռեսփան գարու հնձի սկզբում քուրձ վերցրեց ու գցեց ապառաժի վրա գտնվող նրանց դիակների վրա, մինչև որ երկնքից անձրև տեղաց նրանց վրա։ Նա չէր թողնում, որ ցերեկը երկնքի թռչունները մոտենան նրանց, ոչ էլ գիշերը՝ անապատի գազանները։


Իմաստուն որդին ուրախացնում է հորը, անմիտ որդին արհամարհում է մորը։


Ով հայհոյում է հորն ու մորը, նրա լույսը պիտի մարի. նրա աչքերի բիբերը խավար պիտի հագնեն։


Լսի՛ր, որդյա՛կ, քեզ ծնող հորը և մի՛ արհամարհիր քո մոր ծերությունը։


Չար ծնունդն անիծում է իր հորը և չի օրհնում իր մորը։


Երեք բան կա, որ անհնար է ինձ իմանալ, և չորրորդը, որ չեմ ճանաչում.


Եթե որևէ մեկը վատաբանի իր հորը կամ իր մորը, նա մահապատժի թող ենթարկվի։ Եթե նա վատաբանում է իր հորը կամ իր մորը, հանցավոր է։


«Որդին փառավորում է հորը, և ծառան երկնչում է իր տիրոջից։ Իսկ արդ, եթե ես Հայր եմ, ո՞ւր է իմ փառքը, և եթե Տեր եմ, ո՞ւր է իմ պատիվը,- ասում է Ամենակալ Տերը։ Դուք, քահանանե՛ր, որ անարգում եք իմ անունը և ասում. “Ինչո՞վ անարգեցինք քո անունը”։


Ձեր դիակները երկնքի թռչունների ու երկրի գազանների կեր կդառնան, և ոչ ոք չի լինի, որ քշի դրանց։


և ասաց նրան. «Ե՛կ ինձ մոտ, և ես քո մարմինը կտամ երկնքի թռչուններին ու երկրի գազաններին»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ