Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԱՌԱԿՆԵՐ 19:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

27 Հոր խրատը չպահող որդին չար մտքեր է խորհում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

27 Որդյա՛կ իմ, հրաժարվի՛ր այն խրատը լսելուց, որը քեզ մոլորեցնում է գիտության խոսքերից։

Տես գլուխը Պատճենել




ԱՌԱԿՆԵՐ 19:27
22 Խաչաձեւ Հղումներ  

Ապա նրանց ասաց. «Ուշադի՛ր եղեք ձեր լսածներին. լսողներիդ ավելին կտրվի. ինչ չափով, որ չափում եք, նույնով կչափվի ձեզ համար։


Սիրելինե՛ր, մի՛ հավատացեք ամեն մի հոգու, այլ փորձե՛ք հոգիները, թե արդյոք Աստծո՞ւց են, որովհետև բազում սուտ մարգարեներ են աշխարհ եկել։


«Զգո՛ւյշ եղեք սուտ մարգարեներից, որ ձեզ մոտ են գալիս ոչխարի հանդերձանքով, բայց ներսից հափշտակող գայլեր են։


Ամեն ինչի հակառակ է անզգամը, իմաստուն շուրթերը հանճարի զենքն են։


Եթե մեկը գա ձեզ մոտ և այս վարդապետությունը չունենա, նրան տուն մի՛ ընդունեք և մի՛ ողջունեք։


Իսկ պիղծ խոսքերից ու պառավական առասպելներից հեռո՛ւ մնա և ինքդ քեզ մարզի՛ր աստվածապաշտությամբ,


Որպեսզի այսուհետև չլինենք երեխաներ, որոնք տարուբերվում ու քշվում են տարբեր վարդապետությունների հողմերից, մարդկանց խաբեբայությամբ, որոնք խորամանկությամբ խաբում ու մոլորեցնում են։


Օտարի հետևից չեն գնում, այլ փախչում են նրանից, որովհետև չեն ճանաչում օտարների ձայնը»։


Այդժամ հասկացան, որ ասել էր զգուշանալ ոչ թե հացի խմորից, այլ փարիսեցիների ու սադուկեցիների աղանդից։


Հիսուսը նրանց ասաց. «Տեսե՛ք և զգուշացե՛ք սադուկեցիների ու փարիսեցիների խմորից»։


Գիտեմ քո գործերը, քո աշխատանքները, քո համբերությունը և որ չես կարող տանել չարերին. փորձեցիր նրանց, որ իրենց մասին ասում են, թե առաքյալներ են, բայց չեն, և սուտ հանեցիր նրանց։


Որդին, որ անարգում է հորը և մերժում մորը, ամոթ և նախատինք պիտի կրի։


Անմիտ երիտասարդին երաշխավորողը ծաղրում է արդարությունը. ամբարիշտների բերանը կուլ է տալիս դատաստանը։


Դուք մի՛ լսեք ձեր մարգարեներին ու ձեր գուշակներին, ձեր երազատեսներին ու ձեր վհուկներին, ձեր հավահմաներին և ձեր կախարդներին, որոնք ձեզ ասում են՝ “Չենթարկվե՛ք բաբելացիների արքային”,


Հովնադաբն ասաց նրան. «Պառկի՛ր քո անկողնում, հիվա՛նդ ձևացիր, ու երբ հայրդ գա քեզ տեսնելու, կասես նրան. “Թող իմ քույր Թամարը գա, իմ աչքերի առաջ ուտելիք պատրաստի, ինձ խավիծ տա, որպեսզի տեսնեմ և ուտեմ նրա ձեռքից”»։


Նրա հետ մեծացած ընկերները նրան ասացին. «Այսպես կխոսես այն ժողովրդի հետ, որ քեզ ասել է, թե՝ “Քո հայրը ծանրացրեց մեր լուծը, իսկ դու այն թեթևացրո՛ւ մեր վրայից”։ Նրանց այսպես կասես. “Իմ ճկույթն ավելի հաստ է, քան հորս մեջքը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ