Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԱՌԱԿՆԵՐ 28:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Երանելի է այն մարդը, որ արհամարհում է ամեն ինչ երկյուղածության պատճառով, իսկ խստասիրտը կընկնի չարիքների մեջ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Երանելի է այն մարդը, որ միշտ Տիրոջ երկյուղն ունի, բայց իր սիրտը խստացնողը չարիքի մեջ կընկնի։

Տես գլուխը Պատճենել




ԱՌԱԿՆԵՐ 28:14
18 Խաչաձեւ Հղումներ  

Քո սիրտը թող չնախանձի մեղավորներին, այլ Տիրոջ երկյո՛ւղն ունեցիր ամեն օր։


Երկյուղով ծառայե՛ք Տիրոջը Եվ դողալով ցնծացե՛ք նրա առաջ,


Չէ՞ որ այդ ամենն իմ ձեռքն արեց, և ամեն ինչ իմն է,- ասում է Տերը.- ու ես ո՞ւմ եմ նայելու, եթե ոչ հեզերին ու խոնարհներին և նրանց, ովքեր դողում են իմ խոսքից։


Եվ եթե Հայր եք կոչում առանց աչառության և յուրաքանչյուրին ըստ իր գործերի դատողին, ապա երկյուղո՛վ ապրեք այս աշխարհում ձեր պանդխտության ժամանակ։


Նրանց հետ հավիտենական ուխտ կկնքեմ, որից չեմ հրաժարվի՝ բարություն անելով նրանց, և իմ երկյուղը կդնեմ նրանց սրտերի մեջ, որպեսզի նրանք չապստամբեն իմ դեմ։


Ճշմարիտ է, նրանք անհավատության պատճառով կտրվեցին, իսկ դու հավատի շնորհիվ հաստատվեցիր. մի՛ հպարտացիր, այլ վախեցի՛ր.


Զգո՛ւյշ լինենք, ուրեմն, որ նրա հանգստի մեջ մտնելու խոստումից, որ տրված է մեզ, ձեզնից որևէ մեկը չզրկվի.


Լավ է հանդիմանող մարդը, քան համառողը, քանզի եթե կրակը սրան շեշտակի հարվածի, բուժում չի լինի։


Ալելուիա Մանուկնե՛ր, օրհնեցե՛ք Տիրոջը Եվ օրհնեցե՛ք անունը Տիրոջ.


Մատուցե՛ք Տիրոջը փառքն իր անվան։ Առե՛ք ընծաներ և նրա սրահնե՛րը մտեք,


Թե՞ արհամարհում ես նրա անսահման բարությունը, ներողամտությունն ու համբերությունը. չգիտե՞ս, որ Աստծու բարությունը քեզ ապաշխարության է տանում։


Ինձ պահպանի՛ր աչքի բիբի պես, Քո թևերի հովանու տա՛կ առ ինձ


Աստված մտքով իմաստուն է, զորավոր ու մեծ. այդ ո՞վ է նրա դեմ համառել ու հաջողություն գտել։


Իրենց կախարդությամբ նույնն արեցին նաև եգիպտացիների գիտունները։ Եվ փարավոնի սիրտը կարծրացավ, և ինչպես որ ասել էր Տերը, նա նրանց չլսեց։


Եգիպտացիները հետապնդեցին, և փարավոնի ամբողջ հեծելազորը, նրա կառքերն ու հեծյալները նրանց հետևից մտան ծովը։


Սակայն քո կարծրությամբ ու չզղջացող սրտով բարկություն ես դիզում ինքդ քեզ վրա բարկության ու Աստծու արդար դատաստանի հայտնության օրվա համար։


Փարավոնը վերադարձավ, մտավ իր տուն, և իր միտքը սրանով ևս չփոխվեց։


Ով մեղք է գործում, չարիք է գործում ավելի առաջ թե հետո, որովհետև գիտեմ, թե ամեն բան բարի պիտի լինի նրանց, ովքեր երկյուղ են կրում Աստծուց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ