25 Անմիտ որդին հոր բարկությունն է և ցավ է իր ծնողների համար։
25 Անմիտ որդին տրտմություն է իր հոր համար և դառնություն՝ իրեն ծննդաբերողի համար։
Իմաստուն որդին ուրախացնում է հորը, անմիտ որդին տրտմություն է մոր համար։
Անմիտ որդին հոր ամոթն է։ Ընդունելի չէ պոռնիկի վարձով կատարված ուխտը։
Իմաստուն որդին ուրախացնում է հորը, անմիտ որդին արհամարհում է մորը։
Անմիտի սիրտը ցավ է իր մարմնի անդամներին։ Անխրատ որդու համար հայրը չի կարող ուրախ լինել, իսկ իմաստուն որդին ուրախացնում է իր մորը։
Ծեծն ու կշտամբանքն իմաստություն են տալիս. մոլորված երեխան ամոթով է թողնելու իր ծնողներին։
Արքան խռովվեց, բարձրացավ դարպասի վերնատունը և ողբալով այս էր ասում. «Որդի՜ս, Աբեսաղո՜մ, Աբեսաղո՜մ, որդյա՜կ իմ, երանի՜ ես մեռնեի քո փոխարեն, ես մեռնեի քո փոխարեն։ Աբեսաղո՜մ, որդյա՜կ իմ, որդյա՜կ իմ Աբեսաղոմ»։
Քո հայրն ու մայրը թող ուրախ լինեն քեզ համար, և թող խնդա, ով ծնել է քեզ։