Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԱՌԱԿՆԵՐ 10:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Իմաստուն որդին ուրախացնում է հորը, անմիտ որդին տրտմություն է մոր համար։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Իմաստուն որդին ուրախացնում է իր հորը, իսկ անմիտ որդին իր մոր տրտմությունն է։

Տես գլուխը Պատճենել




ԱՌԱԿՆԵՐ 10:1
16 Խաչաձեւ Հղումներ  

Երուսաղեմում Իսրայելի թագավոր Սողոմոնի՝ Դավթի որդու առակները՝


Իմաստություն սիրողը ուրախացնում է իր հորը, իսկ բոզարածը կործանում է նրա հարստությունը։


Անմիտ որդին հոր բարկությունն է և ցավ է իր ծնողների համար։


Ծեծն ու կշտամբանքն իմաստություն են տալիս. մոլորված երեխան ամոթով է թողնելու իր ծնողներին։


Իմաստուն որդին ուրախացնում է հորը, անմիտ որդին արհամարհում է մորը։


Անմիտի սիրտը ցավ է իր մարմնի անդամներին։ Անխրատ որդու համար հայրը չի կարող ուրախ լինել, իսկ իմաստուն որդին ուրախացնում է իր մորը։


Անմիտ որդին հոր ամոթն է։ Ընդունելի չէ պոռնիկի վարձով կատարված ուխտը։


Եվ այսպիսով, քանի որ Ժողովողը մյուսներից ավելի իմաստուն դարձավ, սկսեց գիտություն սովորեցնել ժողովրդին, ուսումնասիրեց ու մշակեց բազմաթիվ առակներ։


Եվ ո՞վ գիտե, իմաստո՞ւն է լինելու նա, թե՞ հիմար, կամ կարողանալո՞ւ է տիրել արդյոք իմ բոլոր վաստակին, որի համար ես չարչարվեցի և որի շնորհիվ էլ իմաստուն դարձա արեգակի ներքո։ Սակայն սա ևս ունայնություն է։


Սողոմոնի առակներից, որոնք օրինակել են Հուդայի արքա Եզեկիայի բարեկամները։


Խելացի որդին հնազանդ է հորը, անհնազանդ որդին կորստյան պիտի մատնվի։


Որդյա՛կ, իմաստո՛ւն եղիր, որ սիրտդ ուրախ լինի, և վանի՛ր քեզնից նախատինքի խոսքերը։


Խրատի՛ր որդուդ, և քեզ հանգիստ կպարգևի և քո հոգուն զարդ պիտի դառնա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ