ԱՌԱԿՆԵՐ 19:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Լսի՛ր, որդյա՛կ, հորդ խրատը, որ իմաստուն լինես քո վերջին օրերին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Խորհո՛ւրդ լսիր և խրա՛տ ընդունիր, որպեսզի քո հետագայում իմաստուն լինես։ |
ընկալելու խոսքի դարձվածքները, ուսանելու ճշմարիտ արդարությունը և ուղղվելու դեպի իրավունքը,
Պիտի խրատվես, Երուսաղե՛մ։ Թող այնպես չլինի, որ ես բաժանվեմ քեզնից, չլինի, որ քեզ դարձնեմ մի անապատ երկիր, որտեղ ոչ ոք երբեք չի բնակվել»։
Ասացի. «Վախեցե՛ք ինձանից և ընդունե՛ք խրատը և ըստ ամենայնի չեք մեռնի նրա երեսից, ինչքան էլ որ վրեժ լուծեմ նրանից։ Պատրաստվի՛ր, վա՛ղ արթնացիր առավոտյան. պակասեցին նրա բոլոր ողկույզները։
Ո՞վ է ճշտել Հակոբի սերնդի թիվը, ո՞վ է հաշվել Իսրայելի տոհմերը։ Երանի՜ ես մեռնեի այդ արդար մարդկանց հետ, և իմ զավակները նրա զավակների պես լինեին»։
Նա անապատում կերակրեց քեզ մանանայով, որը անծանոթ էր քո հայրերին, որպեսզի քեզ չարչարի ու փորձի, և վերջում բարություն անի քեզ։