Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԹՎԵՐ 23:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Ո՞վ է ճշտել Հակոբի սերնդի թիվը, ո՞վ է հաշվել Իսրայելի տոհմերը։ Երանի՜ ես մեռնեի այդ արդար մարդկանց հետ, և իմ զավակները նրա զավակների պես լինեին»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Ո՞վ կարող է հաշվել Հակոբի փոշին, Ո՞վ կարող է հաշվել Իսրայելի մեկ քառորդ թիվը։ Թող իմ անձը արդարների մահով մեռնի, Եվ իմ վախճանը լինի նրանց նման»։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 23:10
20 Խաչաձեւ Հղումներ  

Քո սերունդներին պիտի բազմացնեմ երկրի ավազի չափ. եթե որևէ մեկն ի վիճակի լինի հաշվելու երկրի ավազը, ապա քո սերունդներն էլ կհաշվվեն։


անչափ կօրհնեմ քեզ և երկնքի աստղերի ու ծովեզերքի ավազի չափ կբազմացնեմ քո սերունդը։ Քո սերունդը կտիրանա իր հակառակորդների քաղաքներին,


Քո սերունդը երկրի ավազի չափ է լինելու, տարածվելու է դեպի ծովակողմ, դեպի արևելք, դեպի հյուսիս ու դեպի հարավ։ Քո և քո սերունդների շնորհիվ օրհնվելու են երկրի բոլոր ազգերը։


Ամբարիշտը պիտի մերժվի իր չարիքի պատճառով, իսկ իր հոգու սրբության ձգտողն արդար կլինի։


Այս բոլորը կազմում են Ռուբենի բանակը՝ 151,450 մարդ. իրենց զորքով երկրորդը թող գնան։


Այս բոլորը կազմում են Եփրեմի բանակը՝ 180,200 մարդ. իրենց զորքով երրորդը թող գնան։


Այս բոլորը կազմում են Դանի բանակը՝ 157,600 մարդ, իրենց զորքով վերջինը թող գնան՝ ըստ իրենց գնդերի»։


Այս բոլորը կազմում են Հուդայի բանակը՝ 186,400. իրենց զորքով առաջինը թող գնան։


Մյուս սպանվածների հետ սպանեցին նաև մադիանացիների թագավորներ Եվինին, Սուրին, Րոկոմին, Ուրին և Ռոբոքին՝ Մադիամի հինգ թագավորներին։ Սպանվածների հետ սրախողխող արեցին նաև Բեովրի որդի Բաղաամին։


Արդարև, գիտենք՝ եթե մեր այս հողեղեն տունը, որ մեր մարմինն է, քայքայվի, Աստծուց շինված անձեռակերտ հավիտենական տուն ունենք երկնքում։


Եվ երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր. «Գրի՛ր. երանի՜ այն մեռելներին, որոնք այժմվանից ի Տեր ննջեցին։ Հոգին այս է ասում, որպեսզի հանգստանան իրենց տքնությունից, և միայն իրենց գործերի արդյունքը հետևի իրենց»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ