Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԱՌԱԿՆԵՐ 8:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

33 Լսե՛ք իմաստությունը և իմաստուն կլինեք. ու մի՛ շեղվեք։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

33 Խրա՛տ լսեցեք և իմաստո՛ւն եղեք ու մի՛ անտեսեք։

Տես գլուխը Պատճենել




ԱՌԱԿՆԵՐ 8:33
13 Խաչաձեւ Հղումներ  

Մանուկնե՛ր, լսե՛ք ձեր հոր խրատը և անսացե՛ք ճանաչելու իմաստություն,


Որդյա՛կ, անսա՛ իմ իմաստությանը և ակա՛նջ դիր իմ խոսքերին,


Լսի՛ր, որդյա՛կ, հորդ խրատը, և մի՛ մերժիր մորդ պատվիրանները,


Զգո՛ւյշ եղեք, չլինի թե հրաժարվեք Նրանից, ով խոսում է։ Որովհետև եթե նրանք, երկրի վրա Աստծու պատգամները տվող Մովսեսին մերժելով, պատժից չազատվեցին, որչա՜փ առավել չպիտի ազատվենք մենք, եթե երես դարձնենք երկնքից խոսողին,


պարիսպների գլխին քարոզում, և իշխանների դռներն է հաճախում, քաղաքների դարպասների մոտ համարձակ խոսում։


Խրատ մերժողն ատում է իր անձը, ով ընդունում է հանդիմանություն, խոհեմություն պիտի ստանա։


Լսի՛ր, որդյա՛կ, հորդ խրատը, որ իմաստուն լինես քո վերջին օրերին։


Քանզի դրանք լսելով՝ իմաստունն ավելի կիմաստնանա, կրթյալը կստանա կյանքի ուղեցույց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ