Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՍՈՓՈՆԻԱ 3:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Ասացի. «Վախեցե՛ք ինձանից և ընդունե՛ք խրատը և ըստ ամենայնի չեք մեռնի նրա երեսից, ինչքան էլ որ վրեժ լուծեմ նրանից։ Պատրաստվի՛ր, վա՛ղ արթնացիր առավոտյան. պակասեցին նրա բոլոր ողկույզները։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Ասացի. «Վախենա ինձանից, խրա՛տ կընդունի», և նրա բնակավայրը չի բնաջնջվի, որքան էլ նրան պատժելու լինեմ։ Սակայն նրանք կրկին ու կրկին ապականեցին իրենց բոլոր արարքները։

Տես գլուխը Պատճենել




ՍՈՓՈՆԻԱ 3:7
25 Խաչաձեւ Հղումներ  

Ապականվեցին ըստ բարձունքի օրերի. կհիշի նրանց անօրենությունները և վրեժխնդիր կլինի նրանց մեղքերի համար։


թերևս Հուդայի տունն իմանա այն բոլոր չարիքների մասին, որ մտածել եմ կատարել նրա նկատմամբ, որպեսզի յուրաքանչյուրը հետ դառնա իր չար ճանապարհից, և ես քավիչ լինեմ նրա անօրենություններին ու նրա մեղքերին»։


ո՛չ ձայնին անսաց, ո՛չ էլ խրատն ընդունեց, ո՛չ Տիրոջ վրա հույսը դրեց, ո՛չ էլ Աստծուն մերձեցավ։


Ասում էի. “Ամենքդ դարձե՛ք ձեր չար ճանապարհից, ձեր չար ընթացքից, որպեսզի բնակվեք այդ երկրում, որ հավիտյանս հավիտենից տվել եմ ձեզ ու ձեր հայրերին։


ապա ձեզ կբնակեցնեմ այդ վայրում, այն երկրում, որ հավիտյանս հավիտենից տվեցի ձեր հայրերին։


Տերը չի ուշացնի իր խոստումը, ինչպես անգիտությամբ կարծում են ոմանք, այլ համբերատար է ձեր հանդեպ. քանզի չի ուզում, որ որևէ մեկը կորստյան մատնվի, այլ ուզում է, որ ամենքն էլ ապաշխարեն։


Երեմիան նրան ասաց. այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Եթե ելնես գնաս բաբելացիների արքայի զորավարի մոտ, ապա քո անձը ողջ կմնա, և այս քաղաքը հրով չի այրվի, կապրեք դու էլ, քո տունն էլ։


Ակա՛նջ դրեք և լսե՛ք. այդպես չպետք է խոսեն. մարդ չկա, որ զղջա իր չարությունների համար և ասի. “Ի՞նչ գործեցի”։ Արշավողը կասեցրեց իր ընթացքը, ինչպես քրտինք մտած ձին է կանգնում խրխնջալիս։


Նա ասաց. «Իմ ժողովուրդն իմ որդիներն են, որոնք չեն անարգի ինձ». և նա փրկություն բերեց նրանց


էլ ի՞նչ պիտի անեի իմ այգու համար, որ չարեցի։ Սպասեցի, որ խաղող բերի, բայց փուշ բերեց։


Տերը նրա դեմ հանեց Ասորեստանի արքայի զորքի հրամանատարներին, որոնք բռնեցին Մանասեին, կապանքներով կապեցին ու տարան Բաբելոն։


Հետևաբար որևէ կերպարանքով՝ արական կամ իգական, ձեզ համար կուռքեր չստեղծեք՝ օրենքից դուրս բան անելով,


Տերը՝ Աստված, տեսավ, որ երկիրն ապականված է, որովհետև բոլորը երկրի վրա ապրում էին անօրեն կյանքով։


Գերագույն պատվիրանը սերն է՝ բխած մաքուր սրտից, բարի խղճմտանքից և անկեղծ հավատից,


Լսելու է արդարին, ու ասելու է, որ հետ կանգնեն անիրավությունից։


Ամբողջ երկիրը թող սոսկա Տիրոջից, Եվ նրանից թող դողան աշխարհի բոլոր բնակիչները։


Լսի՛ր, որդյա՛կ, հորդ խրատը, որ իմաստուն լինես քո վերջին օրերին։


Պիտի խրատվես, Երուսաղե՛մ։ Թող այնպես չլինի, որ ես բաժանվեմ քեզնից, չլինի, որ քեզ դարձնեմ մի անապատ երկիր, որտեղ ոչ ոք երբեք չի բնակվել»։


և ավելի խստապարանոց դարձան, քան իրենց հայրերը, որպեսզի չլսեն ինձ և խրատ չընդունեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ