19 Անմիտ մարդը շա՜տ է տուժելու, եթե ավելի անզգամ դառնա, իր հոգին էլ կտա։
19 Բարկացկոտը պատիժ կկրի, որովհետև եթե նրան ազատես, կրկին նույնը պիտի անես։
Հիրավի, բարկությունն անզգամին սպանում է, նախանձը՝ մեռցնում մոլորյալին։
Խրատի՛ր որդուդ, քանզի այդպես քեզ բարի հույս կլինի, հոգուդ մեջ մի՛ առ նրա հակառակությունը. եթե նրան գավազանով հարվածես, չի մեռնի, բայց նրա հոգին կփրկես մահից։
Լսի՛ր, որդյա՛կ, հորդ խրատը, որ իմաստուն լինես քո վերջին օրերին։
Առանց խորհրդի գործ անող մարդը նման է պարիսպները կործանված քաղաքի։
Անզգամ մարդը հակառակություն է փորում. հեզ մարդը դադարեցնում է մեղքերը, իսկ բարկասիրտ մարդը խորացնում է մեղքերը։