ԱՌԱԿՆԵՐ 18:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մահն ու կյանքը լեզվի զորության վրա են. ով նվաճի այն, պիտի ճաշակի նրա պտուղը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մահն ու կյանքը լեզվի ձեռքին են, և նրան սիրողները կուտեն նրա պտուղը։ |
և ասացին. «Կապենք արդարին, քանի որ նա անպիտան է»։ Այսուհետև նրանք իրենց գործերի պտուղները պիտի ուտեն։
Թող խաղաղություն, խաղաղություն լինի հեռավորներին և մերձավորներին,- ասում է Տերը,- ու ես պիտի բժշկեմ նրանց։
Ինչո՞ւ չլսելու տվեցիք ամբարշտությունը, փայփայեցիք նրա անօրենությունները և կերաք ստության պտուղը. որովհետև հույսդ դրեցիր քո կառքերի վրա, քո զորքերի բազմության վրա։
Եվ տարօրինակ չէ, որ նրա սպասավորներն էլ կերպարանավորվեն որպես արդարության սպասավորներ։ Նրանց վերջը կլինի ըստ իրենց գործերի։
ոմանց համար՝ մահվան հոտ, որ տանում է դեպի մահ, և ոմանց համար՝ կենդանության բույր, որ տանում է դեպի կյանք։ Եվ ո՞վ կարող է այս ամենին հասու լինել.
Որևէ տգեղ խոսք ձեր բերանից թող չելնի, այլ միայն բարի խոսք, որ անհրաժեշտ ու կառուցող է, որպեսզի Աստծու շնորհով լցվի նա, ով այն լսում է։
Եվ ձեր խոսքը թող միշտ լի լինի Տիրոջ շնորհով, ասես աղով համեմված, որպեսզի իմանաք, թե ինչպե՛ս պետք է պատասխանեք յուրաքանչյուրին։
քանզի մեծախոս և սնոտի բաներ բարբառելով՝ անառակություններով, մարմնի ցանկություններով խաբում են նրանց, ովքեր իսկապես փախել էին մոլորության մեջ թափառողներից։