Հովսեփը նրանց ասաց. «Այս ի՞նչ է ձեր արածը, մի՞թե չգիտեք, որ այնպիսի մի մարդ, ինչպիսին ես եմ, գուշակելու կարողություն ունի»։
ԱՌԱԿՆԵՐ 16:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մարգարեական պատգամ կա թագավորի շուրթերին, և նրա բերանը չի սխալվի դատաստանի պահին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Թագավորի շրթունքների վրա ներշնչում կա. նրա բերանը դատաստանի ժամանակ չի սխալվի։ |
Հովսեփը նրանց ասաց. «Այս ի՞նչ է ձեր արածը, մի՞թե չգիտեք, որ այնպիսի մի մարդ, ինչպիսին ես եմ, գուշակելու կարողություն ունի»։
Քանզի արքան պետք է լսի ու ինձ փրկի այն մարդու ձեռքից, որն ուզում է ինձ ու իմ որդուն Աստծու ժառանգությունից զրկել»։
Եվ ամբողջ Իսրայելը, լսելով արքայի վճռած դատաստանը, երկնչեց արքայից, քանզի տեսավ, որ նրա մեջ դատաստան վարելու Աստծու իմաստնությունը կար։
Երբ Ոզիասը հզորացավ, այնքան մեծամտացավ, որ անխուսափելի դարձավ նրա կործանումը։ Նա անիրավություն գործեց Տիրոջ՝ իր Աստծու դեմ. մտավ Տիրոջ տաճարը և խունկ ծխեց խնկի սեղանի վրա։
Նրա դռներից մտե՛ք խոստովանությամբ, Նրա սրահները՝ օրհնությամբ։ Խոստովանե՛ք Տիրոջը Եվ օրհնե՛ք նրա անունը։
Եթե խոսքեր ասի՝ ստապատիր են. ուխտ կկնքի, և արդարադատությունն ինչպես սիզախոտ կաճի ագարակի անմշակ հողում։
Քանի որ ահա Տերը հրաման կտա և կհարվածի մեծ ապարանքներին՝ կործանելով, և փոքր ապարանքներին՝ ջարդուփշուր անելով։