Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԱՌԱԿՆԵՐ 16:10 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Թագավորի շրթունքների վրա ներշնչում կա. նրա բերանը դատաստանի ժամանակ չի սխալվի։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Մարգարեական պատգամ կա թագավորի շուրթերին, և նրա բերանը չի սխալվի դատաստանի պահին։

Տես գլուխը Պատճենել




ԱՌԱԿՆԵՐ 16:10
17 Խաչաձեւ Հղումներ  

Հովսեփն ասաց նրանց. «Այս ի՞նչ արեցիք. դուք չգիտե՞ք, թե ինձ նման մի մարդ անպատճառ կգուշակի»։


Սա այն բաժակը չէ՞, որով խմում է իմ տերը և որով գուշակություն է անում։ Դուք վատ բան արեցիք ձեր այդպես վարվելով”»։


Քանզի թագավորը պիտի լսի և իր աղախնին ազատի այն մարդու ձեռքից, որն ուզում է ինձ ու իմ որդուն ոչնչացնել Աստծու ժառանգությունից։


Ամբողջ Իսրայելը լսեց այդ դատաստանի մասին, որ վճռել էր թագավորը, և վախեցան թագավորից, որովհետև տեսան, որ նրա մեջ Աստծու իմաստությունը կար դատաստան անելու համար։


Բայց երբ զորացավ, նրա սիրտը գոռոզացավ, որն իր կործանումին առաջնորդեց, և հանցանք գործեց իր Տեր Աստծու դեմ ու մտավ Տիրոջ տաճարը, որ խունկ ծխի խնկի սեղանի վրա։


Եվ թագավորի զորությունը իրավունք է սիրում. դու հաստատեցիր ուղիղ կարգը. դու իրավունք և արդարություն արեցիր Հակոբի մեջ։


Թագավորն իրավունքով հաստատում է երկիրը, բայց կաշառակեր մարդը կործանում է այն։


Սին խոսքեր են խոսում, սուտ երդվում են ուխտ կնքելիս, և դատաստանը մոլախոտի պես բուսնում է արտի ակոսների մեջ։


Դուք, որ իրավունքը օշինդր եք դարձնում և արդարությունը գետնով տալիս,


Մի՞թե ձիերն ապառաժի վրա կվազեն, կամ թե նա եզներով կհերկվի՞։ Դուք իրավունքը թույնի եք փոխել և արդարության պտուղը՝ օշինդրի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ