ԱՌԱԿՆԵՐ 15:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ծույլերի ճանապարհները ծածկված են փշերով, իսկ ժիրերինը՝ բաց են։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ծույլի ճանապարհը փշերով է պատված, բայց ուղղամիտների ուղին հարթված է։ |
Բայց ես քո առատ ողորմության շնորհիվ Տունդ կմտնեմ, Կերկրպագեմ քո երկյուղով Քո սուրբ տաճարում։
Մաքուր մարդու արդարությունն ուղղում է ճանապարհները, իսկ անիրավը մատնվում է ամբարշտության։
Անիրավների ճանապարհին տատասկ և որոգայթ կա, իսկ ով զգույշ է իր անձի համար, հեռանում է նրանցից։
Երբ ծույլին ուզում ես տեղ ուղարկել, ասում է. «Առյուծ կա ճանապարհին, հրապարակում՝ սպանողներ»։
և ականջներդ քեզ մոլորեցնողների հետևից լսելու են նրանց ասած խոսքերը՝ «Սա է ճանապարհը, այստեղով գնանք» և կամ՝ «Դեպի ա՛ջ» կամ «Դեպի ձա՛խ»։
Այնտեղ մաքուր ճանապարհ պիտի լինի, և ճանապարհը սուրբ պիտի կոչվի. այդ տեղով պիղծը չպիտի անցնի, պիղծ մարդկանց համար այնտեղ ճանապարհ չի լինելու, ցրվածներն անգամ, այդ տեղով ընթանալով, չպիտի մոլորվեն։
Նրանք պիտի ասեն. “Նրա առաջ բացե՛ք ճանապարհները, խոչ ու խութերը հեռացրե՛ք իմ ժողովրդի ճանապարհից”»։