Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 57:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Նրանք պիտի ասեն. “Նրա առաջ բացե՛ք ճանապարհները, խոչ ու խութերը հեռացրե՛ք իմ ժողովրդի ճանապարհից”»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Եվ Տերը կասի. «Հարթե՛ք, հարթե՛ք, ճանապա՛րհ բացեք, վերացրե՛ք խոչընդոտն իմ ժողովրդի ճանապարհից»։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 57:14
14 Խաչաձեւ Հղումներ  

Նե՛րս մտեք իմ դռներով, պատրաստե՛ք ճանապարհները, շտկե՛ք շավիղները, ճամփա՛ բացեք իմ ժողովրդի համար, ճանապարհը մաքրեք քարերից և դրոշա՛կ բարձրացրեք՝ որպես նշան ազգերի մեջ։


Անապատում կանչողի ձայնն է. «Պատրաստե՛ք Տիրոջ ճանապարհը և հարթե՛ք մեր Աստծու շավիղները։


Այնտեղ մաքուր ճանապարհ պիտի լինի, և ճանապարհը սուրբ պիտի կոչվի. այդ տեղով պիղծը չպիտի անցնի, պիղծ մարդկանց համար այնտեղ ճանապարհ չի լինելու, ցրվածներն անգամ, այդ տեղով ընթանալով, չպիտի մոլորվեն։


Սակայն ինձ մոռացավ իմ ժողովուրդը. զուր տեղը խունկ ծխեցին։ Իրենց վաղեմի ճանապարհներից դուրս գալով՝ նրանք պիտի տկարանան՝ մտնելով այն շավիղները, որոնցով գնալու ճանապարհ չկա.


Ուստի եթե կերակուրը պիտի գայթակղեցնի իմ եղբորը, հավիտյան միս չեմ ուտի, որպեսզի իմ եղբորը չգայթակղեցնեմ։


Ուստի միմյանց չդատենք, այլ ավելի շուտ մտածեք գայթակղության պատճառ չլինել եղբոր համար։


քայլե՛ք ուղիղ արահետներով, որպեսզի ով կաղ է, չգլորվի, այլ մանավանդ բժշկվի։


Ոչ մի բանով պատճառ մի՛ եղեք, որ մեր ծառայությունը վարկաբեկվի.


մենք քարոզում ենք խաչված Քրիստոսին, որ գայթակղություն է հրեաների համար և հիմարություն՝ հեթանոսների համար,


Բայց զգո՛ւյշ եղեք. գուցե ձեր այդ ազատությունը գայթակղության պատճառ դառնա տկարների համար։


Հոգնեցի ես աղաղակելուց, և կոկորդս իսպառ չորացավ։ Աչքերս նվաղեցին իմ Աստծուն հուսալուց։


Բոլոր լեռները նրանց համար ճանապարհ պիտի դարձնեմ և բոլոր շավիղներս արոտների վերածեմ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ