20 Իմաստուն որդին ուրախացնում է հորը, անմիտ որդին արհամարհում է մորը։
20 Իմաստուն որդին ուրախացնում է իր հորը, բայց անմիտ մարդն անարգում է իր մորը։
Իմաստություն սիրողը ուրախացնում է իր հորը, իսկ բոզարածը կործանում է նրա հարստությունը։
Իմաստուն որդին ուրախացնում է հորը, անմիտ որդին տրտմություն է մոր համար։
Լսի՛ր, որդյա՛կ, քեզ ծնող հորը և մի՛ արհամարհիր քո մոր ծերությունը։
ասելով. “Օրհնյալ է Տերը՝ Իսրայելի Աստվածը, որն այսօր իմ զավակին արժանացրեց իմ աթոռին, և իմ աչքերը դա տեսնում են”»։
Թող յուրաքանչյուրդ ակնածի իր հորից ու իր մորից։ Պահե՛ք իմ շաբաթ օրերը, քանզի ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
Բայց դուք ևս գիտեք նրա հավատարմությունը, որովհետև ինչպես զավակը հորը կծառայեր, այնպես էլ նա ինձ հետ Ավետարանին ծառայեց։
Աչքը, որ արհամարհում է հորը և անարգում մոր ծերությունը, ձորերի ագռավները պիտի հանեն, և արծիվների ձագերը պիտի հոշոտեն։
Նրան անպարտ մի՛ համարիր, քանզի դու իմաստուն մարդ ես, գիտես, թե ի՛նչ պետք է անես նրա ալևոր մազերն արյամբ գերեզման իջեցնելու համար»։
Պատվի՛ր քո հորն ու քո մորը, որպեսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրա, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ։
Խելացի որդին հնազանդ է հորը, անհնազանդ որդին կորստյան պիտի մատնվի։
Ծույլերի ճանապարհները ծածկված են փշերով, իսկ ժիրերինը՝ բաց են։
Արդար հայրը բարությամբ է կրթում, և նրա սիրտը պիտի ուրախ լինի իմաստուն որդու վրա։