Մեղավորը կտեսնի և կբարկանա, Կկրճտացնի իր ատամներն ու կհալվի, Եվ մեղավորների ցանկությունը կկորչի։
ԱՌԱԿՆԵՐ 14:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Խորագետների իմաստությունը հայտնի է նրանց ճանապարհից, իսկ անզգամների անմտությունը՝ մոլորությունից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Խորագետ մարդու իմաստությունն իր ճանապարհը հասկանալն է, բայց անմիտների հիմարությունը խաբեություն է։ |
Մեղավորը կտեսնի և կբարկանա, Կկրճտացնի իր ատամներն ու կհալվի, Եվ մեղավորների ցանկությունը կկորչի։
Արդարների խորհուրդները ճիշտ վճիռներ են, իսկ ամբարիշտները առաջնորդներն են նենգությունների։
Այն ժամանակ կհասկանաս արդարությունն ու իրավունքը և բոլոր շավիղները կուղղես դեպի բարություն,
որովհետև թե՛ հիմարի և թե՛ իմաստունի համար հավիտենական հիշատակ չկա։ Արդարև, գալիք օրերին մոռացվելու է ամեն բան։ Արդ, ինչպե՞ս կարող է իմաստունը հիմարի պես մեռնել։
«Բարձրացրո՛ւ քո աչքերը, Երուսաղե՛մ, և նայի՛ր հյուսիսից հարձակվողներին. ո՞ւր է այն հոտը, որ տրվեց քեզ, քո փառավոր ոչխարներն ո՞ւր են։
որովհետև այս աշխարհի իմաստությունը հիմարություն է Աստծու առաջ, քանի որ գրված է. «Նա իմաստուններին բռնում է իրենց հնարամտության մեջ» (Հոբ 5.13)։
Ուստի հեռո՛ւ վանեք ձեզնից հին մարդուն, որ ապականվում է խաբուսիկ ցանկություններով, համաձայն իր նախկին ապրելակերպի,
Իսկ չար և խաբեբա մարդիկ ավելի առաջ կգնան չարության մեջ, իրենք մոլորված՝ ուրիշներին էլ կմոլորեցնեն։
Ձեր մեջ ո՞վ է իմաստուն և խելացի. բարի ընթացքով թող ցույց տա իմաստությամբ և հեզությամբ կատարած իր գործերը։