Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 13:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 «Բարձրացրո՛ւ քո աչքերը, Երուսաղե՛մ, և նայի՛ր հյուսիսից հարձակվողներին. ո՞ւր է այն հոտը, որ տրվեց քեզ, քո փառավոր ոչխարներն ո՞ւր են։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 «Բարձրացրե՛ք ձեր աչքերը և տեսե՛ք հյուսիսից եկողներին. որտե՞ղ են քեզ տրված հոտը, քո պանծալի ոչխարները։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 13:20
14 Խաչաձեւ Հղումներ  

Այսպես է ասում Տերը. «Ահավասիկ զորք է գալիս հյուսիսից, մի մեծ ազգ։ Երկրի ծագերից հառնելու են բազում թագավորներ,


Ահա ես արթնացնում եմ քաղդեացիներին՝ դաժան և արագընթաց ազգին, որ ընթանում է երկրի լայնությամբ՝ ժառանգելու վրանները, որոնք իրենը չեն։


Ահա թե ինչու Տերը՝ Իսրայելի Աստվածը, այսպես է ասում այդ հովիվների մասին, որոնք հովվում են իմ ժողովրդին. «Դուք ցրեցիք իմ ոչխարներին, հեռացրիք նրանց, չխնամեցիք նրանց։ Այժմ ահա ես վրեժ եմ լուծելու ձեզնից՝ ձեր չար ընթացքի համեմատ»,- ասում է Տերը։


Տերն ինձ ասաց. «Այս երկրի բնակիչների վրա չարիքները հյուսիսից են բորբոքվելու։


Եվ եթե չլսեք նրան, ձեր հոգու խորքում լաց պիտի լինեք թշնամիների երեսից, արցունքը պիտի խեղդի ձեզ, ձեր աչքերից արտասուք պիտի թափվի, որովհետև կործանվեց Տիրոջ հոտը։


Բոթաբեր ձայն է գալու և մեծ դղրդում՝ հյուսիսի երկրից, որպեսզի Հուդայի քաղաքներն ավերածության ենթարկի և ջայլամների կայան դարձնի։


Ահա ես բոլոր թագավորություններին միասին կանչելու եմ հյուսիսի երկրից,- ասում է Տերը.- գալու են, և ամեն մեկն իր գահն է հաստատելու Երուսաղեմի դարպասների շեմերին, նրա շրջակա բոլոր պարիսպների վրա և Հուդայի երկրի բոլոր քաղաքների վրա։


Տիրոջ բարկության ու ցասման պատճառով պիտի վերանա խաղաղության հետքը։


Թագավորի փառքն իր բազում զորքերի մեջ է, իշխանների կործանումը՝ իրենց ժողովրդի պակասելու։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ