Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԺՈՂՈՎՈՂ 2:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 որովհետև թե՛ հիմարի և թե՛ իմաստունի համար հավիտենական հիշատակ չկա։ Արդարև, գալիք օրերին մոռացվելու է ամեն բան։ Արդ, ինչպե՞ս կարող է իմաստունը հիմարի պես մեռնել։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Որովհետև իմաստունի հիշատակը մշտակա չէ, ոչ էլ անմիտինը. գալիք օրերում բոլորն արդեն կմոռացվեն, և օ՜, ինչպե՞ս է մեռնում իմաստունը. անմիտի նման։

Տես գլուխը Պատճենել




ԺՈՂՈՎՈՂ 2:16
17 Խաչաձեւ Հղումներ  

Նախկինների հիշատակը չկա, չի լինելու նաև դրանցից հետո գալիքների հիշատակը՝ ամենավերջում ծնվողների մեջ։


Նրանք, որ կենդանի են, գիտեն, թե մեռնելու են, իսկ մեռածները ոչինչ էլ չգիտեն, և այլևս վարձ չկա նրանց համար, որովհետև մոռացվել է նրանց հիշատակը,


Երկինքը քոնն է, և քոնն է երկիրը. Աշխարհն ամբողջությամբ դու հաստատեցիր,


Գահ բարձրացավ մեկ այլ թագավոր, որը չգիտեր Հովսեփին։


Եվ ինչպես որ մարդկանց սահմանված է մեկ անգամ մեռնել և այնուհետև՝ դատաստան,


Այսպես տրտնջացին Տիրոջից երկյուղածները, յուրաքանչյուրն իր ընկերոջ հետ։ Եվ անսաց Տերը, լսեց ու հիշատակի գիրք գրեց Տիրոջից երկյուղածների առաջ և նրանց համար, ովքեր սարսում են նրա անունից։


Ո՞րն է իմաստունի առավելությունը հիմարից, որ տնանկը գիտե կյանքին ընդառաջ գնալ։


Իմաստունի աչքերն իր գլխի մեջ են, իսկ անմիտը գնում է խավարի միջով։ Բայց ես հասկացա, որ նրանց բոլորին էլ նույն վախճանն է սպասում։


Թող հագենան Տիրոջ ծառերը Եվ Լիբանանի մայրիները, որ դու տնկեցիր.


Քանզի իմն են անտառի բոլոր գազանները, Լեռների երեներն ու բոլոր անասունները։


Արքան, Աբեններին ողբալով, ասում էր. «Մի՞թե Աբենները պիտի մեռներ այնպես, ինչպես անմիտն է մեռնում։


Վախճանվեց Հովսեփը, ինչպես նաև նրա բոլոր եղբայրներն ու այն ողջ սերունդը։


Եվ սրտիս մեջ ասացի. «Եթե նույն վախճանն է սպասում և՛ ինձ և՛ անզգամին, ես էլ ինչո՞ւ իմաստություն ձեռք բերեցի»։ Եվ մեկ անգամ ևս ասացի սրտիս մեջ, թե սա նույնպես ունայնություն է, քանի որ անմիտն էլ է ավելորդ տեղը խոսում,


Խնջույքի տուն գնալուց լավ է սգո տուն գնալը, որովհետև դա է ամեն մարդու վախճանը, և դա է բարություն տալիս ողջ մնացած մարդու սրտին։


Ապա տեսա, որ ամբարիշտներին թաղեցին գերեզմանների մեջ, գնացին սուրբ տեղից, և նրանց համար սուգ արեցին քաղաքում, որովհետև այսպես արեցին։


Իսկ այնտեղ անտուն և իմաստուն մի մարդ է գտնվում ու իր իմաստությամբ փրկում քաղաքը, բայց հետո էլ ոչ ոք չի հիշում այդ անտուն մարդուն։


Խորագետների իմաստությունը հայտնի է նրանց ճանապարհից, իսկ անզգամների անմտությունը՝ մոլորությունից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ