Ամրին Սեմերոն լեռը նրա տիրոջից՝ Սամերից, գնեց երկու տաղանդ արծաթով, լեռը շենացրեց և շենացրած այդ լեռը նախկին տիրոջ՝ Սամերի անունով կոչեց Սեմերոն։
ԱՄՈՎՍ 6:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Վա՜յ նրանց, որ արհամարհում են Սիոնը և հույսները դրել են Սամարիայի լեռան վրա։ Հավաքեցին ազգերի իշխաններին և մտան նրանց մեջ, ո՛վ Իսրայելի տուն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Վա՜յ նրանց, ովքեր Սիոնի վրա են դրել իրենց հանգստությունը, և նրանց, ովքեր Սամարիայի լեռան վրա են ցրել իրենց ապահովությունը, ազգերի գլխավորի երևելիներին, որոնց մոտ գալիս է Իսրայելի տունը։ |
Ամրին Սեմերոն լեռը նրա տիրոջից՝ Սամերից, գնեց երկու տաղանդ արծաթով, լեռը շենացրեց և շենացրած այդ լեռը նախկին տիրոջ՝ Սամերի անունով կոչեց Սեմերոն։
Անօրեններն արտաքսվեցին Սիոնից. դողն է բռնել ամբարիշտներին։ Եվ արդ, ո՞վ պիտի պատմի ձեզ, որ կրակը բորբոքվել է, կամ ո՞վ պիտի հայտնի ձեզ հավիտենական կայանի մասին։
Իսրայելը սուրբ է Տիրոջ համար. «Տիրոջն է նրա պտուղների առաջինը։ Բոլոր նրանք, ովքեր ուտելու են այն, զղջալու են. չարիքներ են հասնելու նրանց վրա»,- ասում է Տերը։
«Իր մանկությունից ի վեր Մովաբը հանգի՜ստ էր, իր փառքին էր ապավինել. ամանից աման չէր թափվել և գերության չէր գնացել, դրա համար էլ նրա համն իր մեջ էր մնացել, և բույրը չէր նվազել։
Վե՛ր կաց,- ասում է Տերը,- գնա՛ այն ազգի վրա, որը խաղաղ ապրում է հանգստության մեջ, որը ո՛չ դռներ ունի և ո՛չ էլ նիգեր, ապրում է առանձին։
գնամ հարուստների մոտ և նրանց հետ խոսեմ. գուցե նրանք գիտենան Տիրոջ ճանապարհն ու Աստծու օրենքները»։ Բայց ահավասիկ նրանք էլ առհասարակ խորտակեցին լուծն ու խզեցին կապերը։
Մի՛ ապավինեք սուտ խոսքերին. նրանք, որ ասում են՝ “Տիրոջ տաճարն է”, բոլորովին ձեզ չեն օգնի։
Ինչպե՜ս զատվեց ու նստեց միայնակ՝ քաղաքը բազմամարդ, տրտմությամբ լցված որբևայրի մի կին դարձավ հեթանոսների մեջ. երկրի իշխանը հարկատու դարձավ։
Բայց ձե՛զ ընտրեցի երկրի բոլոր ազգերից. դրա համար ձեզնից վրեժխնդիր կլինեմ ձեր բոլոր չարիքների համար։
Հայտարարե՛ք ասորեստանցիների գավառներում և եգիպտացիների երկրի գավառներում և ասե՛ք. «Հավաքվե՛ք Սամարիայի լեռան վրա և տեսե՛ք բազում հրաշալիքներ նրա մեջ ու բռնությունը նրա մեջ։
«Լսե՛ք Տիրոջ խոսքը, Բասանի՛ երինջներ, որ Սամարիայի լեռներում եք, որ հարստահարում եք աղքատներին և ոտնահարում տնանկին, որ ասում էիք ձեր տերերին՝ «Գինի՛ մատուցեք մեզ, որ խմենք»։
որոնք երդվում էին Սամարիայի քավության զոհերով և ասում. “Կենդանի է քո աստվածը, Դա՛ն, և կենդանի է քո աստվածը, Բերսաբեե՛”. կկործանվեն և այլևս ոտքի չեն կանգնի»։
Սրով կվախճանվեն իմ ժողովրդի բոլոր մեղավորները, որոնք ասում էին. «Չեն մոտենա ու չեն հասնի մեզ վրա չարիքները»։
Եվ կասի. «Լսե՛ք, Հակոբի՛ տան իշխաններ և Իսրայելի՛ տան մնացորդներ։ Դուք չէ՞, որ պիտի իմանաք արդարադատությունը,
Եվ կլինի այն օրը, որ ճրագով կխուզարկեմ Երուսաղեմը և վրեժխնդիր կլինեմ այն մարդկանցից, որոնք արհամարհեցին իրենց պահպանությանը հանձնված բաները, որ ասում էին իրենց սրտերում. “Ո՛չ բարի բան է անում Տերը, ո՛չ էլ չար”։
Նա իր կամքով ծնեց մեզ ճշմարտության խոսքով, որպեսզի մենք լինենք իր ստեղծածների ընտիր պտուղը։
Այդ հինգ մարդիկ գնացին Լայիսա, տեսան այնտեղ եղած մարդկանց, որոնք սիդովնացիների նման անհոգ ու հանգիստ ապրում էին։ Այդ երկրում որևէ մեկը չէր իշխում մյուսին, խոսքով չէր վիրավորում մյուսին, չէր ճնշում մյուսին գանձ դիզելու համար, որովհետև Սիդովնից հեռու էին և ասորեստանցիների հետ գործ չունեին։