Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 18:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Այդ հինգ մարդիկ գնացին Լայիսա, տեսան այնտեղ եղած մարդկանց, որոնք սիդովնացիների նման անհոգ ու հանգիստ ապրում էին։ Այդ երկրում որևէ մեկը չէր իշխում մյուսին, խոսքով չէր վիրավորում մյուսին, չէր ճնշում մյուսին գանձ դիզելու համար, որովհետև Սիդովնից հեռու էին և ասորեստանցիների հետ գործ չունեին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Այն ժամանակ այդ հինգ մարդիկ գնացին և մտան Լայիս ու տեսան նրա մեջ բնակվող ժողովրդին, որ սիդոնացիների պես ապրում էին ապահովության մեջ, հանգիստ ու անհոգ, և այդ երկրում չկար մեկը, որ իշխանություն ունենար ու վնաս տար, և սիդոնացիներից հեռու էին, և բնավ գործ չունեին ոչ մի մարդու հետ։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 18:7
13 Խաչաձեւ Հղումներ  

Հայրը նրան երբեք որևէ բան չէր արգելել՝ ասելով՝ «Ինչո՞ւ այդ արեցիր»։ Նա գեղեցկատես էր ու ծնվել էր Աբեսաղոմից հետո։


Բացի այն, որ նա գործում էր Նաբատի որդի Հերոբովամի նույն մեղքերը, նա կին առավ սիդովնացիների արքա Հոբաղի դուստր Հեզաբելին և գնաց ու պաշտեց Բահաղին, երկրպագեց նրան


Նրանք բազմաթիվ ու լավ արոտավայրեր գտան, մի ընդարձակ երկիր իրենց առաջ, որտեղ խաղաղություն ու հանդարտություն էր տիրում, որովհետև նախկինում Քամի որդիներն էին այստեղ բնակվել։


Վե՛ր կաց,- ասում է Տերը,- գնա՛ այն ազգի վրա, որը խաղաղ ապրում է հանգստության մեջ, որը ո՛չ դռներ ունի և ո՛չ էլ նիգեր, ապրում է առանձին։


Իշխանավորները վախ չեն ազդում բարի գործերի համար, այլ չար գործերի։ Ուզո՞ւմ ես իշխանությունից չվախենալ, բարի՛ք գործիր, և նրանից գովասանք կստանաս,


Դանի որդիները կորցրեցին իրենց սահմանները։ Այս է Դանի որդիների ցեղի ժառանգությունն ըստ իրենց տոհմերի՝ նրանց քաղաքներով և ավաններով հանդերձ։


թե՛ կառավարիչներին, որպես նրա կողմից ուղարկվածների՝ չարագործներին պատժելու, իսկ օրենքը պահողներին՝ գովելու.


Որչափ փառավորեց իրեն և ապրեց զեխությամբ, այդչափ դրան սո՛ւգ ու տանջա՛նք հատուցեք, քանի որ իր սրտում ասում էր. «Միշտ նստած կմնամ իբրև թագուհի և երբեք այրի չեմ դառնա ու սուգ չեմ տեսնի»։


Քաղաքի անունն Իսրայելի որդու՝ իրենց հոր անունով Դան կոչեցին. իսկ նախապես քաղաքի անունը Լայիսա էր։


Քահանան նրանց ասաց. «Գնացե՛ք խաղաղությամբ, Տիրոջ առաջն է ձեր գնացած ճանապարհը»։


Այդ հինգ մարդիկ վերադարձան Սարաա և Եսթավուղ՝ իրենց եղբայրների մոտ։ Նրանց եղբայրներն ասացին նրանց. «Ի՞նչ ունեք մեզ ասելու»։


Ինչպես ասել եմ իրեն, իր որդիների գործած անօրենությունների համար մինչև վերջ իր սերնդից վրեժ պիտի լուծեմ, որովհետև իր որդիներն Աստծուն անարգում էին, իսկ նա նրանց չէր հանդիմանում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ