Այնտեղ էին Շարուհիի երեք որդիները՝ Հովաբը, Աբեսսան և Ասայելը։ Ասայելը դաշտի այծյամի պես թեթևաքայլ էր։
ԱՄԲԱԿՈՒՄ 3:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերը՝ Աստված է իմ զորությունը. իմ ոտքերն ամբողջովին կուղղի և ինձ կհանի բարձունքները՝ իր երգով հաղթելու»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տեր Աստված իմ զորությունն է. իմ ոտքերը եղնիկների նման է անում և ինձ իմ բարձր տեղերի վրա է քայլեցնում։ Գլխավոր երաժշտին՝ իր լարային նվագարաններով։ |
Այնտեղ էին Շարուհիի երեք որդիները՝ Հովաբը, Աբեսսան և Ասայելը։ Ասայելը դաշտի այծյամի պես թեթևաքայլ էր։
Սաղմոս Դավթի Քեզ աղոթեցի, Տե՛ր, Աստվա՛ծ իմ, Անարձագանք մի՛ թող ինձ։ Եթե երբևէ լուռ մնաս, Կնմանվեմ նրանց, ովքեր փոսն են իջնում։
Երդվեցնում եմ ձեզ, դուստրե՛ր Երուսաղեմի, անդաստանի զորություններով և ուժերով, եթե վեր կենաք, չարթնացնե՛ք նրան, մինչև որ նա կամենա։
Ահա Աստված իմ՝ իմ փրկիչ Տերը. ես հույսս նրա վրա պիտի դնեմ և երկյուղ չեմ կրելու, քանզի Տերն է իմ փառքն ու իմ օրհնությունը, և փրկություն եղավ ինձ համար»։
և ասելու, որ արդարությունն ու փառքը դեպի նա կգնան։ Եվ բոլոր նրանք, ովքեր իրենց անձը բաժանելու են Աստծուց, ամոթով են մնալու։
Նա քեզ կառաջնորդի դեպի երկրի բարիքները և իբրև սնունդ քեզ կտա քո հայր Հակոբի ժառանգությունը, քանզի Տիրոջ բերանը խոսեց այս։
Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Այն բանի համար, որ թշնամին ձեր մասին ասել է՝ վա՜շ-վա՜շ, հավերժական ավերակները մեզ ժառանգություն եղան,-
Նրանց հաստատեց երկրի բարձրաբերձ վայրերում, նրանց կերակրեց դաշտերի բերքով, ժայռից ծորող մեղրով ու ապառաժ քարից հոսող յուղով կերակրեց նրանց։
Երանի՜ քեզ, Իսրայե՛լ. ո՞վ կարող է նմանվել քեզ, ո՜վ Տիրոջ ընտրյալ ժողովուրդ։ Քեզ օգնողը թող պաշտպանի քեզ, իսկ քո սուրը քո պարծանքը թող լինի։ Թող գան քո թշնամիները, և դու բարձրանալու ես նրանց պարանոցին»։
Ամբողջապես զորացած նրա փառքի զորությամբ՝ կկարողանաք լիարժեք համբերությամբ ու ուրախությամբ ամեն նեղություն տանել։