Դավիթը եկավ Խրամատների վրայից և այնտեղ կոտորեց այլազգիներին։ Դավիթն ասաց. «Տերն իմ թշնամիներին կոտորեց այնպես, ինչպես ջրերն են բաժան-բաժան լինում»։ Դրա համար այդ տեղը կոչվեց Խրամատների վրա։
ԱՄԲԱԿՈՒՄ 3:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ելար քո ժողովրդի փրկության համար՝ քո օծյալներին փրկելու, մահ բերեցիր անօրենների գլխին. իսպառ սաստկացրիր կապանքները մինչև պարանոցները։ (Դադար) Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դու դուրս եկար քո ժողովրդի փրկության համար, քո ընտրյալի փրկության համար, անօրենի տան ծածկը ջարդեցիր՝ այն հիմնահատակ կործանելով (Սելա)։ |
Դավիթը եկավ Խրամատների վրայից և այնտեղ կոտորեց այլազգիներին։ Դավիթն ասաց. «Տերն իմ թշնամիներին կոտորեց այնպես, ինչպես ջրերն են բաժան-բաժան լինում»։ Դրա համար այդ տեղը կոչվեց Խրամատների վրա։
Եթե ընթանամ նեղությունների միջով, Կփրկես ինձ թշնամու բարկությունից. Ձեռքդ կպարզես, և քո աջը կփրկի ինձ,
Թող քեզ սպասողները չամաչեն իմ պատճառով, Տե՛ր, Զորությունների՛ Տեր, Թող իմ պատճառով ամոթով չմնան նրանք, Ովքեր փնտրում են քեզ, Աստվա՛ծ Իսրայելի։
Որովհետև հարվածեց ժայռին, և հոսեցին ջրեր, Ու վտակներ հորդեցին նրանից։ Բայց կարո՞ղ է նաև հաց տալ մեզ Կամ սեղան պատրաստել իր ժողովրդի համար»։
Այնժամ հիշեց հին ժամանակները՝ ասելով. «Որտե՞ղ են Մովսեսը և նրա ժողովուրդը, որտե՞ղ է նա, որ երկրից դուրս բերեց հոտերի հովվին, որտե՞ղ է նա, որ նրանց մեջ դրեց Սուրբ Հոգին.
Ինչպես մոմը՝ կրակի դիմաց, կրակը կայրի քո հակառակորդներին, և քո անունը հայտնի կդառնա թշնամիներիդ. քո ներկայությունից հեթանոսները խռովության կմատնվեն։
Գետնին եմ հավասարեցնելու այն պատը, որ ծեփում էիք, և այն կործանվելու է։ Հողին եմ հավասարեցնելու այն, ու նրա հիմքերը երևալու են։ Ընկնելու և վերջ է գտնելու անպատվությամբ։ Ու կիմանաք, որ ես եմ Տերը։
Տեսա Տիրոջը, որ զոհասեղանի վրա էր և ասաց. «Հարվածի՛ր այդ զոհասեղանին, և կշարժվեն դրանդիները. կտրիր գցի՛ր բոլորի գլուխներին, իսկ նրանց մնացորդները սրով կկոտորեմ. չի փրկվի նրանցից փախածը, և չի ազատվի նրանցից ճողոպրածը։
Երբ նրանք Բեթորոնի զառիվայրով փախչում էին Իսրայելի որդիների առաջից, Տերը նրանց վրա երկնքից կարկուտի քարեր թափեց մինչև Ազեկա։ Կարկուտի քարերից մեռածներն ավելի շատ էին, քան նրանք, որոնց Իսրայելի որդիները պատերազմում սրով կոտորեցին։
Երբ նրանց տարան Հեսուի մոտ, Հեսուն կանչեց ողջ Իսրայելին, իր հետ գնացած առաջամարտիկներին և ասաց նրանց. «Մոտեցե՛ք և ձեր ոտքերը դրե՛ք նրանց պարանոցների վրա»։ Նրանք մոտեցան և իրենց ոտքերը դրեցին նրանց պարանոցների վրա։
Նրանց բոլոր թագավորներին և նրանց երկիրը Հեսուն նվաճեց միաժամանակ, քանի որ Տերը՝ Իսրայելի Աստվածը, կռվում էր Իսրայելի հետ միասին։ Եվ Հեսուն ու ողջ Իսրայելը վերադարձան բանակատեղի՝ Գաղգաղա։
Հեսուն գերեց այդ թագավորությունների բոլոր քաղաքներն ու նրանց թագավորներին, նրանց սրի քաշեց և բնաջնջեց, ինչպես որ իրենց հրամայել էր Տիրոջ ծառա Մովսեսը։
Տերը նրանց Իսրայելի ձեռքը մատնեց, և կոտորելով նրանց՝ հալածեցին մինչև մեծ Սիդովն, մինչև Մասրեփովթմայիմ և մինչև Մասեփայի դաշտը՝ արևելքում։ Կոտորեցին նրանց, մինչև որ նրանցից ոչ մի ազատված մարդ չմնաց։