Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 5:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Դավիթը եկավ Խրամատների վրայից և այնտեղ կոտորեց այլազգիներին։ Դավիթն ասաց. «Տերն իմ թշնամիներին կոտորեց այնպես, ինչպես ջրերն են բաժան-բաժան լինում»։ Դրա համար այդ տեղը կոչվեց Խրամատների վրա։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Այդ ժամանակ Դավիթը գնաց Բաաղփարասին. Դավիթը զարկեց նրանց այն տեղում և ասաց. «Տերը իմ ձեռքով կոտորեց իմ թշնամիներին, ինչպես ջրերն են թումբը քանդում»։ Դրա համար էլ այդ տեղի անունը կոչվեց Բաաղփարասին։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 5:20
5 Խաչաձեւ Հղումներ  

տկարացանք, ինչպես ամբարիշտների լեռը։ Տերը, բարկությամբ լի, հառնելու է Գաբավոնացիների հովտում և կատարելու է իր գործը, դառը գործը, քանզի նրա բարկությունն օտարի պես է դատելու, և օտարի պես է վրա հասնելու նրա դառնությունը։


Արքան ելավ ու նստեց դարպասի մոտ։ Ամբողջ զորքին հայտնեցին՝ ասելով. «Ահա արքան նստել է դարպասի մոտ»։ Ամբողջ զորքը եկավ արքայի առաջ, իսկ Իսրայելը փախավ իր բնակության վայրերը։


Դավիթը ելավ Բաաղփարասին և կոտորեց նրանց։ Դավիթն ասաց. «Աստված իմ թշնամիներին հարվածեց իմ ձեռքով, ինչպես հեղեղն է հարվածում»։ Սրա համար այդ տեղը կոչվեց Բաաղփարասին, այն է՝ Փարասինի հարված։


Դպրապետին՝ քնարով։ Սաղմոս Դավթի


Ելար քո ժողովրդի փրկության համար՝ քո օծյալներին փրկելու, մահ բերեցիր անօրենների գլխին. իսպառ սաստկացրիր կապանքները մինչև պարանոցները։ (Դադար)


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ