26 Իր ձեռքը բարձրացրեց նրանց վրա՝ Հարվածելու նրանց անապատում,
26 Ուղարկեց իր ծառա Մովսեսին և իր ընտրյալին՝ Ահարոնին։
Արդ, արի՛ առաքեմ քեզ եգիպտացիների արքայի՝ փարավոնի մոտ, որ հանես իմ ժողովրդին՝ Իսրայելի որդիներին, եգիպտացիների երկրից»։
Երկու ակնաքարերը կզետեղես եփուդի երկու ուսերի վրա. այդ ակնաքարերը խորհրդանիշ են Իսրայելի որդիների։ Ահարոնը, ի հիշատակ նրանց, Աստծու առաջ իր երկու ուսերի վրա պետք է բարձրացնի Իսրայելի որդիների անունները։
Տերն ասաց Մովսեսին. «Փարավոնի առջև հանդես կգաս իբրև աստված, իսկ քո եղբայր Ահարոնը թող լինի քո մարգարեն։
Քանի որ հանեցի քեզ եգիպտացիների երկրից, փրկեցի քեզ ծառայության տնից և քո առջև ուղարկեցի Մովսեսին, Ահարոնին և Մարիամին։
Որովհետև հարվածեց ժայռին, և հոսեցին ջրեր, Ու վտակներ հորդեցին նրանից։ Բայց կարո՞ղ է նաև հաց տալ մեզ Կամ սեղան պատրաստել իր ժողովրդի համար»։
Սամուելը խոսեց ժողովրդի հետ և ասաց. «Թող վկա լինի Տերը, որ կարգեց Մովսեսին ու Ահարոնին և մեր հայրերին հանեց Եգիպտոսից։
և Տերը հարվածեց եգիպտացիներին նրանց դեմ գործադրած նշաններով և զարմանահրաշ գործերով։
Յուրաքանչյուրն իր գավազանը գցեց գետնին, և դրանք վիշապներ դարձան, բայց Ահարոնի գավազանը կուլ տվեց նրանց գավազանները։
«Մտի՛ր ու խոսի՛ր եգիպտացիների արքա փարավոնի հետ, որ նա Իսրայելի որդիներին արձակի եգիպտացիների երկրից»։
Եվ Տերն ասաց Ահարոնին. «Ընդառա՛ջ գնա Մովսեսին՝ դեպի անապատ»։ Եվ գնաց ու դիմավորեց նրան Աստծու լեռան վրա ու համբուրեց նրան։
Եվ Մովսեսն ու Ահարոնը գնացին ու հավաքեցին Իսրայելի որդիների ողջ ավագանուն։