Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 22:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Արդ, ձեր սրտերն ու հոգիները թող փնտրեն Տիրոջը՝ մեր Աստծուն. ելե՛ք և շինե՛ք Տիրոջ՝ մեր Աստծու սրբարանը, որպեսզի Տիրոջ Ուխտի տապանակը և Աստծու սուրբ սպասքը տանեք այն տունը, որ կառուցելու եք Տիրոջ անունով»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Այժմ ձեր սիրտն ու ձեր հոգին ձեր Տեր Աստծուն որոնելո՛ւն տվեք. վե՛ր կացեք և շինե՛ք Տեր Աստծու սրբարանը, որպեսզի Տիրոջ ուխտի տապանակն ու Աստծու սուրբ անոթները տանեք այն տունը, որ կառուցվելու է Տիրոջ անունով»։

Տես գլուխը



Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 22:19
24 Խաչաձեւ Հղումներ  

տասն ընտիր եզներ, արոտավայրում կերակրված քսան կով և հարյուր ոչխար, չհաշված եղջերուները, այծյամներն ու տեսակ-տեսակ ընտիր պարարտ թռչուններ,


այնտեղ տապանակի համար տեղ պատրաստեցի, որտեղ դրված է Տիրոջ ուխտը, որ նա ուխտել էր մեր հայրերի հետ, երբ նրանց դուրս բերեց եգիպտացիների երկրից»։


Քահանաները Տիրոջ Ուխտի տապանակը տարան ներսի մասը, իր տեղը՝ Սրբություն սրբոց, և տեղադրեցին քերովբեների թևերի ներքո։


Օրհնե՛ք նրա սուրբ անունը, թող ուրախ լինի նրան փնտրողների սիրտը։


Տիրո՛ջը փնտրեք ու հզոր կլինեք, միշտ նրա ներկայությո՛ւնը փնտրեք։


Անհաշիվ ոսկի, արծաթ, պղինձ ու երկաթ կա. արդ, վե՛ր կաց ու գործի՛ր, քանի որ Տերը քեզ հետ է»։


Դավիթն ասաց Սողոմոնին. «Որդյա՛կ իմ, մտքումս կար Տիրոջ՝ Աստծու անունով տուն շինել,


Եվ դու, որդի՛ իմ Սողոմոն, ճանաչի՛ր քո հայրերի Աստծուն, ծառայի՛ր նրան ամբողջ սրտով ու հոժար մտքով, քանզի Տերը քննում է ամեն սիրտ և գիտի բոլոր մտածումները. եթե փնտրես նրան, նա կգտնվի քեզ համար, իսկ եթե թողնես նրան, քեզ իսպառ կլքի։


Հովսափատը վախեցավ, երեսն ուղղելով դեպի Տերը՝ աղոթեց և ամբողջ Հուդայում ծոմ հայտարարեց։


Ղևտացիները Տիրոջ Ուխտի տապանակը տարան ներս ու դրեցին իր տեղը՝ տաճարի սրբարանում, այն է՝ Սրբություն սրբոցի մեջ, քերովբեների թևերի տակ։


այնտեղ դրեցի տապանակն այն ուխտի, որ Տերը կնքեց իսրայելացիների հետ»։


Ազատի՛ր ինձ, Տե՜ր, Նենգավոր շուրթերից Եվ չար լեզվից։


Ում ընթացքն անբիծ է, արդար գործ է կատարում Եվ իր սրտում ճշմարտությունն է խոսում։


Վարձատրի՛ր նրանց, Տե՜ր, ըստ իրենց գործերի, Ըստ իրենց անօրեն ընթացքի հատուցի՛ր նրանց, Հատուցի՛ր նրանց ըստ իրենց ձեռքերի գործերի. Նրանց տո՛ւր իրենց հատուցումը։


Ինձ համար սրբարան կկառուցես, որտեղ ես կերևամ ձեզ։


Լուսավորվի՛ր, լուսավորվի՛ր, Երուսաղե՛մ, քանզի հասել է քո լույսը, և Տիրոջ փառքը քեզ վրա է ծագելու։


Կփնտրեք ինձ և կգտնեք, որովհետև ինձ փնտրելու եք ձեր ամբողջ սրտով։


Արդ, այսպես է ասում Ամենակալ Տերը. «Քննեցե՛ք ձեր սրտերը ձեր ճանապարհներին։


Բարձրացե՛ք լեռը, փա՛յտ կտրեք և շինե՛ք այդ տունը, և կհիանամ դրանով ու կփառավորվեմ,- ասում է Տերը։


Երբ նա եկավ ու տեսավ Աստծու շնորհները, ուրախացավ և հորդորում էր բոլորին, որպեսզի նրանք հոժար սրտով փարված մնան Տիրոջը,


Արդ, ինչո՞ւ ես հապաղում, վե՛ր կաց, մկրտվի՛ր և լվա՛ քո մեղքերը՝ նրա անունը կանչելով”։


Այնտեղ ձեր նեղության ժամանակ կգտնեք Տիրոջը՝ ձեր Աստծուն, եթե փնտրեք նրան ձեր ամբողջ սրտով ու ձեր ամբողջ հոգով։