Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Քահանաները Տիրոջ Ուխտի տապանակը տարան ներսի մասը, իր տեղը՝ Սրբություն սրբոց, և տեղադրեցին քերովբեների թևերի ներքո։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Քահանաները բերեցին Տիրոջ ուխտի տապանակը և դրեցին իր տեղը՝ տան ներսի մասում՝ սրբությունների սրբության մեջ, քերովբեների թևերի տակ։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:6
21 Խաչաձեւ Հղումներ  

Երկու քերովբեները դրեց ներսի սենյակում և նրանց թևերը տարածեց. մի քերովբեի մեկ թևը հասնում էր մի պատին, իսկ երկրորդ քերովբեի մեկ թևը՝ մյուս պատին։ Նրանց մյուս թևերը սենյակում գալիս միանում էին իրար։


Սրբարանը տան մեջ էր, ներսում։ Այն շինվել էր, որպեսզի այնտեղ դրվի Տիրոջ Ուխտի տապանակը։


Տիրոջ տապանակը բերեցին ու դրեցին իր տեղը՝ վրանի մեջ, որ Դավիթը դրա համար էր կանգնեցրել։


Եվ քերովբեների թևերի ձայնը լսելի էր մինչև արտաքին գավիթը, նման Ամենակալի ձայնի նման, երբ խոսում էր։


«Զորությունների՛ Տեր, Աստվա՛ծ Իսրայելի, որ բազմում ես քերովբեների վրա, դու ես աշխարհի բոլոր թագավորությունների միա՛կ Աստվածը, դո՛ւ արարեցիր երկինքն ու երկիրը։


Սաղմոս Դավթի՝ խոստովանության Աղաղակե՛ք Տիրոջը, բոլո՛ր երկրներ,


Դպրապետին՝ նվագարանով։ Սաղմոս Ասափի՝ հինգշաբթի օրվա


Ղևտացիները Տիրոջ Ուխտի տապանակը տարան ներս ու դրեցին իր տեղը՝ տաճարի սրբարանում, այն է՝ Սրբություն սրբոցի մեջ, քերովբեների թևերի տակ։


Ղևտացիների օգնությամբ փոխադրեցին նաև Վկայության խորանը և Վկայության խորանի մեջ եղած ամբողջ սուրբ սպասքը։


Դավիթը, նրա հետ եղած ամբողջ ժողովուրդն ու Հուդայի երկրի իշխաններից ոմանք ելան գնացին այն զառիվերով, որով բարձրացվել էր Աստծու տապանակը, որին տրված էր Աստծու՝ Զորությունների Տիրոջ անունը, և որի վրա նստած է նա քերովբեների միջև։


Ժողովուրդը մարդիկ ուղարկեց Սելով, որոնք այնտեղից բերեցին քերովբեների միջև նստած Զորությունների Տիրոջ Ուխտի տապանակը։ Հեղիի երկու որդիները՝ Օփնին ու Փենեեսը, Աստծու Ուխտի տապանակի հետ գնացին։


Քերովբեները դեպի վեր էին տարածել իրենց թևերը և իրենց թևերով հովանի էին անում Քավության վրա։ Քավության վրայի քերովբեների դեմքերը նայում էին միմյանց։


տան հետնամասում քսան կանգուն երկարությամբ կողքի պատերի միջև հատակից մինչև առաստաղ բարձրացող մի պատ շինեց, դրա ներսում շինեց սրբարանը՝ որպես Սրբություն սրբոց։


Երբ եկան Իսրայելի բոլոր ծերերը, քահանաները վերցրին Տիրոջ տապանակը և փոխադրեցին տաճար։


Քերովբեները թևերը տարածել էին տապանակի վրա, և նրանք վերևից ծածկում էին տապանակն ու դրա սրբությունները։


Արդ, ձեր սրտերն ու հոգիները թող փնտրեն Տիրոջը՝ մեր Աստծուն. ելե՛ք և շինե՛ք Տիրոջ՝ մեր Աստծու սրբարանը, որպեսզի Տիրոջ Ուխտի տապանակը և Աստծու սուրբ սպասքը տանեք այն տունը, որ կառուցելու եք Տիրոջ անունով»։


Չափեց դռան երկարությունը. քառասուն կանգուն էր, լայնությունը՝ քսան կանգուն տաճարի առաջ։ Եվ ասաց ինձ. «Սա է Սրբություն սրբոցը»։


Ցնծացե՛ք Աստծով, որ մեր օգնականն է, Աղաղակե՛ք Հակոբի Աստծուն,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ