Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 20:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Հովսափատը վախեցավ, երեսն ուղղելով դեպի Տերը՝ աղոթեց և ամբողջ Հուդայում ծոմ հայտարարեց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Հոսափատը վախեցավ, երեսն ուղղեց դեպի Տերը՝ փնտրելու նրան, և ծոմապահություն հայտարարեց ամբողջ Հուդայում։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 20:3
20 Խաչաձեւ Հղումներ  

բայց քանի որ դու բարի գործեր էլ էիր կատարել՝ Հուդայից վերացրել էիր սրբազան անտառները և քո սիրտն ուղղել էիր Տիրոջը փնտրելուն, Տերը քեզ փրկեց»։


Սրբագործե՛ք պահքը, աղո՛թքը քարոզեք, հավաքե՛ք ծերերին, երկրի բոլո՛ր բնակիչներ, ձեր Աստծու տանը և ամբողջ սրտով աղաղակե՛ք Տիրոջը։


Հուդայի արքա Հովսիայի որդի Հովակիմի հինգերորդ տարում՝ իններորդ ամսին, Երուսաղեմի ամբողջ բնակչությունը, Հուդայի քաղաքներից Երուսաղեմ եկած համայն ժողովուրդը և Հուդայի տունը հավաքվեցին Տիրոջ առաջ՝ պահեցողության համար։


Եվ հավաքվեցին Մասեփայում, ջուր հանեցին ու թափեցին Տիրոջ առջև՝ գետնին, այդ օրը ծոմ պահեցին և ասացին. «Մեղանչել ենք Տիրոջ առաջ»։ Եվ Սամուելը Մասեփայում դատեց Իսրայելի որդիների տարաձայնությունները։


Եվ մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարողանում։ Այլ դուք հատկապես վախեցե՛ք նրանից, ով կարող է թե՛ հոգին և թե՛ մարմինը կորստյան մատնել գեհենի մեջ։


Մարդիկ խիստ վախեցան Տիրոջից, զոհ մատուցեցին Տիրոջը և ուխտ կնքեցին։


Նա Իսրայելի ցեղերից հեռացրեց բոլոր նրանց, ովքեր իրենց սիրտը տվել էին Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն փնտրելուն։ Նրանք եկան Երուսաղեմ, որ զոհ մատուցեն Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն,


Իսրայելի բոլոր որդիները, ամբողջ ժողովուրդը վեր կացան-եկան Բեթել, նստեցին, լաց եղան Տիրոջ առաջ, ծոմ պահեցին այդ օրը և փրկության ողջակեզներ մատուցեցին Տիրոջ առաջ։


և եթե իմ ժողովուրդը, որի վրա իմ անունն է դրված, զղջա, աղոթի և իմ երեսը փնտրի ու հետ դառնա իր չար ճանապարհներից, ես էլ երկնքից կլսեմ, կներեմ նրանց և կբուժեմ նրանց երկիրը։


Նույն ամսի քսանչորսին Իսրայելի որդիները հավաքվեցին, սկսեցին պահք պահել, քուրձ հագան և մոխիր ցանեցին իրենց գլուխներին։


Քանզի այսպես է ասում Տերն Իսրայելի տան համար. «Փնտրե՛ք ինձ և կապրեք.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ